Պատմությունը պատժել է բոլոր նրանց, ովքեր օրենքը հարմարեցրել են իրենց շահերին. Հակոբ Հակոբյան

Արցախի Հանրապետության «Արդարության» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է. «Պատմությունը ոչ մի իշխանության չի ներում, երբ վերջինս արդարադատությունը վերածում է ընդդիմախոսների գլխին իջեցված մահակի։ Դատական համակարգը, որի վրա պետք է հենվի ժողովրդավարությունը, այսօր ծառայում է մեկ նպատակի՝ «պատժել ոչ յուրայիններին» ու «պաշտպանել յուրայիններին»։ Սա այլևս արդարադատություն չէ, սա քաղաքական հաշվեհարդար է։ Իշխանությունը, որը երբևէ եկել է «ժողովրդի անունից» խոսելու խոստումով, այսօր վախենում է հենց այդ նույն ժողովրդից։ Ոչ թե որովհետեւ ժողովուրդը վտանգավոր է, այլ որովհետեւ ճշմարտությունն է վտանգավոր նրա համար, ով կեղծիքի վրա է կառուցել իր իշխանությունը։ Երբ դատարանների դռները բացվում են ընտրովի՝ կախված մեղադրյալի հայացքներից, երբ կալանքներն ու մեղադրանքները կազմվում են ոչ թե օրենքի, այլ քաղաքական օրակարգի թելադրանքով, ապա այլևս խոսք չկա ո՛չ արդարության, ո՛չ իրավունքի մասին։ Այդտեղ կա միայն իշխանություն, որը կուրացած է սեփական վախերից ու պատրաստ է ոտնահարել ցանկացած սկզբունք, միայն թե պահի աթոռը։ Բայց պատմությունը պատժել է բոլոր նրանց, ովքեր օրենքը հարմարեցրել են իրենց շահերին, ովքեր դատարանն օգտագործել են որպես վենդետայի գործիք։ Այսօր, երբ արդարադատությունը դառնում է իշխանության սպասավոր, վաղը նույն այդ սպասավորն առաջինը կհալածի այդ իշխանությանը։

Որովհետեւ օրենքը, նույնիսկ խեղված վիճակում, վերադառնում է՝ երբեմն դանդաղ, բայց վերադառնում է։ Եվ ոչինչ չի մնում անել, երբ ժամանակը սկսում է դատել։ Ազատություն Դավիթ Գալստյանին և իր նման բոլոր քաղբանտարկյալներին»:

Տեսանյութեր

Լրահոս