Բաժիններ՝

Գազայի հումանիտար օգնության կենտրոնների մոտ զոհերի թիվը հասել է 30-ի

Գազայի հատվածի հարավում մարդասիրական օգնության բաշխման կենտրոնների մոտ հուլիսի 19-ին Իսրայելի արձակված կրակոցների հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է Պաղեստինի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։

Ավելի վաղ «Ալ-Ջազիրա»-ն, հղում անելով տեղական բժշկական աղբյուրներին, հայտնել էր, որ Խան Յունիս և Ռաֆահ քաղաքների միջև գտնվող Ղազայի մարդասիրական հիմնադրամի կողմից կառավարվող կենտրոնում 12 մարդ է զոհվել, մոտ 100-ը՝ վիրավորվել։

«Հուլիսի 19-ի առավոտից Գազայի հատվածում ամերիկյան օգնության բաշխման կենտրոնների վրա կրակոցների հետևանքով զոհված 32 և վիրավորված տասնյակ մարդկանց մարմինները ժամանել են «Նասերի» բժշկական համալիր», – ասվում է հայտարարության մեջ։

Հաղորդագրության համաձայն՝ բժշկական խմբերը նաև գրանցում են մահացության զգալի աճ՝ սովի և թերսնման պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս