
Էստոնիան պատժամիջոցներ է սահմանել վրացի ևս 19 պաշտոնյաների նկատմամբ

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան ստորագրել է Վրաստանի ևս 19 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշում։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Պատժամիջոցների ենթարկվածների ցանկում են արդարադատության նախարարը, գլխավոր դատախազը, խորհրդարանի անդամներ, դատախազներ և դատավորներ։
«Այս անձինք ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատասխանատու են խաղաղ ցուցարարների, լրագրողների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ հետապնդումների համար։ Վրաստանի իշխանությունների կողմից ցուցարարների և ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ բռնության կիրառումը, քաղաքականացված դատավարությունները և անհամաչափ դատավճիռները հակասում են ժողովրդավարության հիմնարար արժեքներին և Վրաստանի ԵՄ թեկնածուի կարգավիճակի հետ կապված պայմաններին»։
Էստոնիան, պաշտպանելով վրաց ժողովրդի իրավունքներն ու արժանապատվությունը, կշարունակի աջակցել Վրաստանի քաղաքացիական հասարակությանը, անկախ լրատվամիջոցներին և եվրոպական ինտեգրացիային»,- ասել է Ցահկնան։
Մինչ օրս Էստոնիան պատժամիջոցներ է կիրառել վրացի 102 պաշտոնյայի նկատմամբ։
Պատճամիջոցների ենթարկվածների համալրված ցանկը ստորև.
- Գալուստաշվիլի Նինո
- Գվարակիձե Գիորգի
- Գուդաշաուրի Ալլուդա
- Ինջիա Իլիա
- Քադագիշվիլի Իրակլի
- Խուբեջաշվիլի Անի
- Լաշխի Մարիամ
- Մաճարաշվիլի Գուրամ
- Մեշվելիանի Մարի
- Մետրևելի Վիկտոր
- Նաճկղեբիա Ջվաբե
- Սախելաշվիլի Նինո
- Սալիա Պաատա
- Շարմանաշվիլի Թենգիզ
- Շվանգիրաձե Իրակլի
- Սուբարի Սոզար
- Տաբատաձե Ալեքսանդր
- Թամազաշվիլի Սուլխան
- Տատիաշվիլի Նատիա։