
Վերջին յոթ ամսում ավելի քան 1.9 միլիոն աֆղան միգրանտ է արտաքսվել Իրանից և Պակիստանից

Վերջին յոթ ամսում Իրանից և Պակիստանից արտաքսվել է ավելի քան 1.9 միլիոն աֆղան միգրանտ։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը: Հանձնակատարի տվյալներով՝ Իրանից արտաքսվել է ավելի քան 1.5 միլիոն մարդ, իսկ Պակիստանից՝ ավելի քան 300 հազար:
Հուլիսի 19-ին Տյուրկը կոչ է արել անհապաղ դադարեցնել տեղահանությունները՝ ընդգծելով, որ վերադարձը պետք է լինի կամավոր, անվտանգ, արժանապատիվ և համապատասխան միջազգային իրավունքին։
«Աֆղանստանը մարդասիրական և մարդու իրավունքների լուրջ ճգնաժամ է ապրում։ Վերադարձողները՝ թե՛ հարկադիր, թե՛ կամավոր, բախվում են խտրականության, բռնության, տնտեսական դժվարությունների և զբաղվածության հնարավորությունների բացակայության»,-Տյուրկի խոսերը մեջբերել է Khaama press պորտալը։