Ալիևը դարձյալ խոսում է «Զանգեզուրի միջանցքից», Հայաստանին զգուշացնում «քաղաքական մեկուսացմամբ»

«Եթե Երևանը շարունակի արգելափակել «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված գործընթացները, ապա կհայտնվի ոչ միայն տրանսպորտային, այլև՝ որոշ առումներով քաղաքական մեկուսացման մեջ»,- այսօր Շուշիի մեդիաֆորումի բացմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ֆորումի բացումն, ի դեպ, տեղի է ունեցել Ստեփանակերտում՝ Արցախի խորհրդարանի շենքի տեղում կառուցված համալիրում:

Ինչպես նշել է Ադրբեջանի նախագահը, հաջորդ տարվա գարնանը Ադրբեջանը կավարտի այսպես կոչված «միջանցքի» գործարկման համար երկաթուղու իր հատվածի շինարարությունը:

«Ցավոք սրտի, հայկակական կողմում վերջին հինգ տարիներին որևէ աշխատանք այս ուղղությամբ չի իրականացվել։ Այս հարցը կանխամտածված կերպով դուրս է բերվում օրակարգից։ Այդ դեպքում Հայաստանի՝ տարանցիկ երկիր դառնալու շանսերը կհավասարվեն զրոյի»,- ըստ «Ազատության»՝ պնդել է Ադրբեջանի նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս