Սոնա Մնացականյանի գործով տուժող կողմը պահանջում է ներկայացնել հանձնարարություններն ամրագրող ռադիոկապի ձայնագրությունը

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Սոնա Մնացականյանի վրաերթի դեպքով ինքը որևէ տեսակի պատասխանատվություն չունի, քանի որ իրեն ուղեկցող ավտոշարասյան մեջ ինքը սովորական քաղաքացու նման կարծես «ավտոբուսի» ուղևոր է եղել, ապա այդ դեպքում, հարցի զուտ բարոյական կողմին չանդրադառնալով, նրա մեղքի կամ առնվազն իրավական պատասխանատվության մասին օբյեկտիվ հետևության հանգելու համար տուժող կողմը պահանջում է հասարակությանը և քրեական վարույթի մասնակիցներին ներկայացնել ավտոշարասյան մեքենաների մեջ օրենքի ուժով գործող՝ խոսակցությունները, հանձնարարություններն ամրագրող ռադիոկապի ձայնագրությունը, որը մինչև օրս թաքցվում է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031