Համաշխարհային հանրությունը պետք է նախապատրաստվի այն բանին, որ մարդուց մարդուն փոխանցվող թռչնագրիպի պատճառով կարող է նոր համավարակ առաջանալ։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաճարակաբան Ռիչարդ Փիբոդին El Pais թերթին տված հարցազրույցում:
«Ապագա իշխանությունը պետք է տա ոչ միայն Մարտի 1-ի, այլ նաև 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների քաղաքական գնահատականը»,- ասաց Բաբայանը՝ ընդգծելով՝ հասարակությունից գնահատական կարելի է սպասել, եթե ընդդիմադիրները հատկապես դրա մասին շատ խոսեն ու ներկայացնեն, թե ինչու չեն ընդունում այս իշխանության դիրքորոշումները՝ ոչ միայն մարտիմեկյան դեպքերի, այլ նաև՝ քաղաքական այլ գործընթացների վերաբերյալ, մինչդեռ ընդդիմությունն իր ունեցած գործիքների մի չնչին մասն է օգտագործում։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է մարտի 1-ին Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարի միջնորդությամբ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների միջև կայացած հերթական հանդիպումը՝ նշելով որ անհետաձգելի հարցերի լուծման, մասնավորապես, Արցախի ապաշրջափակման նպատակով կազմակերպվող նմանատիպ քննարկումները չեն կարող փոխարինել լիարժեք խաղաղ բանակցությունները, որոնք անհրաժեշտ են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համար։
Հայաստանի ներկայիս խորը քաղաքական ճգնաժամի գլխավոր պատճառներից մեկն այն է, որ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դարձել է հանրային-քաղաքական կյանքում գործնականում միակ օրակարգ թելադրող սուբյեկտը։
Արցախի Հանրապետության նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը մարտի 1-ին խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների ու Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:
Փետրվարի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը կոլեգիայի նիստում հրահանգել էր ուժերի գերլարումով աշխատել 2020 թվականի Արցախյան պատերազմին վերաբերող քրեական գործերի քննությունն արագացնելու և հանրության ակնկալիքները բավարարելու համար:
Հունաստանում ուղևորատար և բեռնատար գնացքների բախումից հետո զոհերի թիվը կարող է ավելանալ, հաղորդել է հրշեջ ծառայությունը: Առայժմ իշխանությունները հայտնել են 36 զոհի մասին: 72 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին տեղեկանում է BBC-ին:
Իշխանության գալուց անմիջապես հետո Փաշինյանը, ինչպես ինքն էր ձևակերպել, Ադրբեջանի հետ բանակցությունները սկսեց սեփական կետից, որում, փաստորեն, իբրև նախապայման ձևակերպեց Արցախի լիիրավ մասնակցությունը։
Արայիկ Հարությունյանը կառավարության կազմին է ներկայացրել նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 1-ին ընդունել է Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներին։
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ չի պլանավորում շփվել իր ռուս և չինացի գործընկերների հետ G20-ի երկրների նախարարների հանդիպման ժամանակ:
Սեպտեմբերին մեծ թվով ռուսաստանցիներ են փախել Ֆինլանդիա այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց երկրում մասնակի զորահավաքի մասին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդրողանը իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև սպասվող համընդհանուր (նախագահական և խորհրդարանական) ընտրությունների օրվա վերաբերյալ:
Դրա հետ մեկտեղ աշխատանքային միգրանտները, հատկապես նրանք, ովքեր չունեն որակավորում, հաճախ աշխատում են սահմանափակ սոցիալական պաշտպանվածությամբ և առողջապահական և այլ սոցիալական ծառայությունների սահմանափակ հասանելիություն ունեն:
Բարձրագույն դատական խորհուրդը երեկ միաձայն դադարեցրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները։ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացրած արդարադատության նախարարի ու փաստորեն նաև ԲԴԽ-ի կարծիքով՝ դատավորն էական կարգապահական խախտում էր թույլ տվել՝ հրապարակայնորեն կասկածի տակ առնելով դատավոր Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։
Այս դժվարին պահին մեր համերաշխությունն ենք հայտնում հույն եղբայրական ժողովրդին և Հունաստանի կառավարությանը։
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նախկին ԲՀԿ-ական, իսկ այժմ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց, որ ունի կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ մտահոգություններ և ուզում է դրանք փոխանցել նրան։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյոք ադրբեջանական կողմը պատասխանե՞լ է Հայաստանի՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ արված առաջարկներին.
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 1-ին ընդունել է Հայաստանում Մեքսիկայի նորանշանակ դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասին: :
«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում համոզում հայտնեց, որ Քննչական կոմիտեն առաջնորդվում է ենթադրությունների հիման վրա հաշվարկված գումարներով:
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքով՝ հայելային հետքաշումը գործողության առաջին մասն է։ Նա հիշեցրեց Արցախում հայելային հետքաշման դեպքը, երբ հայկական կողմը հետ քաշվեց, իսկ ադրբեջանական զորքն առաջ եկավ, ինչի արդյունքում հայկական կողմը տարածքներ կորցրեց։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ թմրանյութերի շրջանառության ծավալներին, ապա հետաքրքրվեց, թե ի՞նչ քայլեր են իրականացվում դրանց կանխարգելման համար.
Այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի ժողովրդագրական ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ։
Հստակ չէր, որ փետրվարին ճանապարհը դեռ փակ կլինի.Եվրանեստում ՔՊ-ն Բերձորի ճանապարհից չի խոսել
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է. պատասխանում է պատգամավորների հարցերին’ ՈւՂԻՂ
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով ՄԱԳԱՏԷ-ի տվյալները, հաղորդել էր, որ Իրանում մինչև 60 % հարստացված ուրանի պաշարներն անցյալ տարվա նոյեմբերից ավելացել են 40%-ով։ Ընդ որում, մինչև 60 % հարստացված ուրանի պաշարները 62,3 կգ-ից հասել են 87,5 կգ-ի։
Հնդկական կողմի հրավերով գագաթնաժողովին կմասնակցեն նաև 20 երկրների ներկայացուցիչներ, որոնք չեն մտնում G20-ի մեջ:
Դեսպան Քվինը փոխվարչապետին է փոխանցել ԱՄՆ հանձնառությունը՝ մշտապես աջակցելու Հայաստանի տնտեսական եւ քաղաքական օրակարգին:
Ըստ զեկույցի, 2022 թ. Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է շուրջ 1.67 մլն մարդ, իսկ 2021 թ.՝ 870,000, աճը կազմել է 92 տոկոս: Ներքին զբոսաշրջության տարեկան աճը կազմել է 20 տոկոս, 2022թ.՝ 1,696,052, իսկ 2021-ին՝ 1,430,503:
Նավաստիներից ոչ ոք չի տուժել, բոլորն էլ առողջ են, նշում է մամուլի ծառայությունը։ Այժմ նրանք գտնվում են «Օտտո Շմիդտ» փրկարարական քարշակ-նավի վրա։