
Վենսը հիանալի թեկնածու կլիներ 2028-ի նախագահական ընտրություններում. ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կարող է դառնալ պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու 2028 թվականի ընտրություններում։ Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Կարծում եմ՝ Վենսը հիանալի թեկնածու կլիներ», – ասել է նա Fox News-ին։
Ռուբիոյին նաև հարցրել են, թե արդյոք նա ծրագրում է առաջադրվել 2028 թվականի նախագահի պաշտոնում։
«Երբեք չգիտես, թե ապագան ինչ է նախապատրաստում։ Ոչինչ բացառված չէ», – ասել է նա՝ հավելելով, որ ներկայումս կենտրոնացած է Պետդեպարտամենտում իր աշխատանքի վրա։
Ավելի վաղ Semafor-ը հայտնել էր, որ Վենսը և Ռուբիոն համարվում են 2028 թվականի ընտրություններում Հանրապետական կուսակցության նախագահի և փոխնախագահի պաշտոնի համար առաջադրվելու ամենահավանական թեկնածուները։