Բաժիններ՝

Գերմանիայի կանցլերը Նեթանյահուին կոչ է արել «որքան հնարավոր է շուտ օգնություն ցուցաբերել Գազայի սովյալ բնակիչներին»

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կիրակի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել նրան «որքան հնարավոր է շուտ օգնություն ցուցաբերել Գազայում սովյալ քաղաքացիական անձանց», հաղորդում է AFP-ն։

Մերցը «խորը մտահոգություն է հայտնել Գազայի աղետալի հումանիտար իրավիճակի կապակցությամբ», ասվում է Գերմանիայի կառավարության հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ նա կոչ է արել Նեթանյահուին «անել հնարավոր ամեն ինչ՝ անհապաղ հրադադարի հասնելու համար»։

«Նա կոչ է արել նրան Գազայի սովյալ քաղաքացիական բնակչությանը տրամադրել շտապ անհրաժեշտ մարդասիրական օգնություն։ Այդ օգնությունը պետք է արագ, անվտանգ և անհրաժեշտ քանակությամբ հասցվի քաղաքացիական բնակչությանը», – նշվում է Գերմանիայի կառավարության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Իսրայելը, զանգվածային սովի պատճառ դառնալու համընդհանուր մեղադրանքների և Գազայի հատվածում թերսնումից մահվան տասնյակ դեպքերի մասին հաղորդումների ֆոնին, «մարդասիրական դադար» էր հայտարարել անկլավի երեք շրջանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031