Բաժիններ՝

Ուկրաինան Եվրամիությանն է փոխանցել Ռուսաստանի դեմ պшտժшմիջոցների 19-րդ փաթեթի վերաբերյալ իր առաջարկները

Եվրամիությունն արդեն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի վրա։ Ուկրաինան Բրյուսելին է փոխանցել իր առաջարկները, հայտարարել է պատժամիջոցների հարցերով լիազոր Վլադիսլավ Վլասյուկը, հայտնում է РБК-Украина-ն։

«Մենք շարունակում ենք աշխատանքը. Ուկրաինան արդեն փոխանցել է կոնկրետ առաջարկներ ԵՄ հաջորդ՝ 19-րդ պատժամիջոցային փաթեթի համար», – ասել է նա։

Ըստ Վլասյուկի, Ուկրաինան ակնկալում է, որ հաջորդ 19-րդ փաթեթը կպարունակի պատժամիջոցներ ՌԴ նավթային ենթակառուցվածքի դեմ։

«18-րդ փաթեթում պատժամիջոցների տակ էր հայտնվել Հնդկաստանում գտնվող խոշոր նավթավերամշակման գործարանը։ Դա անմիջապես ակնթարթային արդյունք տվեց։ Նույն կերպ 18-րդ փաթեթում պատժամիջոցների են ենթարկել ստվերային նավատորմի մեկ նավապետի, սա ևս անմիջապես արդյունք է տալիս», – ասել է նա հեռուստամարաթոնի եթերում։

Լիազորը հավելել է, որ Ուկրաինան նաև ցանկանում է պատժամիջոցներ կիրառել, այսպես կոչված, «ստվերային նավատորմի» նավապետների, ծովային տերմինալների, նավահանգստային ենթակառուցվածքների, հնարավոր է՝ նաև ապահովագրական ընկերությունների դեմ։

«Մյուս մեծ թեման ռազմարդյունաբերական համալիրն է։ Մենք առաջարկում ենք ապրանքների և նյութերի մի շարք նոր կատեգորիաներ՝ կարևորագույն բաղադրիչների ցանկն ընդլայնելու համար», – հայտարարել է Վլասյուկը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս