Թող Աստծո Ձեռքը ծանրանա մեր Եկեղեցու դեմ կռվողների վրա, նրանց վախճանը զգուշացում կլինի մյուսներին. Արշակ Սրբազան

Ամպամած ու մռայլ է այսօր հայի կյանքը՝ լի մտահոգություններով ու մարտահրավերներով, ծանր մարտահրավերներով, Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի օրը Սուրբ և Անմահ Պատարագի ժամանակ հայտարարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

«Աղոթքը նվազել է մեր կյանքում, մենք խոսքից առավել պետք ունենք լռության»,- նշեց Արշակ Սրբազանը։

Սրբազան Հոր խոսքով՝ խոսելուց ու գործելուց առաջ պետք է աղոթել։

«Թող Տիրոջ արդար ձեռքը ծանրանա բոլոր նրանց վրա, ովքեր մարտնչում են Աստծո, մարտնչում են Սուրբ Եկեղեցու դեմ, ովքեր հարվածում են հայոց պետության հիմքերին ու փորձում ոչնչացնել հայոց ինքնությունը։

Թող նրանց դաժան վախճանը դառնա նախազգուշացում սերունդներին, որպեսզի այլևս ոչ ոք չհանդգնի խավարի գործերով կործանել այն, ինչ Աստված ինքն է օրհնել»,- ասաց Արշակ Սրբազանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031