Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը` 29800քկմ-ով, խաղաղության պայմանագիր կկնքենք
Յոթ երգ, յոթն էլ` կեղծ ժողովրդավարության մասին
Նախարարները և նրանց թիմերն «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ:
Երեկ ՀՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, Ձեր ներկայությամբ հանցագործության մասին հաղորդագրություն է տվել: Խնդրում եմ, օրենքով սահմանված կարգով, պատասխանել իմ՝ ՀՀ քաղաքացի Կարեն Քոչարյանի հարցերին:
Այսօր հայտնի դարձավ, որ դատավորներ Արման Հովհաննիսյանը, Տաթևիկ Գրիգորյանն ու Գնել Գասպարյանը Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանի որոշմամբ՝ հանվել են վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնից:
Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը 168.am-ի հետ զրույցում շեշտեց՝ իրավիճակի միակ և ուղղակի պատասխանատուները Հայաստանի օրվա իշխանություններն են:
Նիկոլ Փաշինյանն այցելել է Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոն, որտեղ հանդես է եկել ելույթով և պատասխանել փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հարցերին: Հանդիպմանը ներկա են եղել Չեխիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Տոմաշ Պոյարը, կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Վոնդրան, Չեխիայի խորհրդարանի պատգամավորներ:
Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա:
«Մենք գրեթե երբեք չենք առաջնորդվել տնտեսական շահով, մենք էմոցիոնալ շահով ենք առաջնորդվել: Եկել է ժամանակը, որ էմոցիոնալ ժողովրդից վերածվենք պետական ժողովրդի: Դա հեշտ ճանապարհ չի, շատ բարդ է: Սա անկյունաքարային, խաչմերուկային հարց է: Էս խաչմերուկում կանգնած ենք, թե որ ուղղությամբ կշարունակենք, դրանից կախված է՝ մենք պետություն կունենա՞նք, թե՞ չենք ունենա»,- հայտարարել էր Փաշինյանը:
Այդ նույն ՀԱՊԿ-ն Ապրիլյան պատերազմից հետո և Արցախի ինքնորոշման իրավունքն էր ճանաչում, և հասցեական մեղադրում Ադրբեջանին:
«Չալոն (Քայլո), ով 2018 թվականին տեղի ունեցած ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո հանրային միջոցների հաշվին բնակվում է կառավարական ամառանոցում, ընդգրկված չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Չեխիա կատարած պաշտոնական այցի պատվիրակության կազմում։
Մինչ Վաշինգտոնում ավարտին է մոտենում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնած Երևան-Բաքու երեք օր տևած բանակցային ռաունդը, փորձագիտական հանրության դիտակետում Մոսկվան է և Մոսկվայի ապագա դերակատարությունն այս գործընթացում:
Որոշ հարավաֆրիկացիներ կոչ են անում Բրիտանիային վերադարձնել աշխարհի ամենամեծ ադամանդը, որը հայտնի է որպես Աֆրիկայի աստղ: Այն թագավորական գավազանի վրա է, որը թագավոր Չարլզ 3-րդը պետք է պահի իր թագադրման ժամանակ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ամիրաբդոլլահիանն ասել է, որ հանդիպումը կկայանա մոտակա մի քանի ժամվա ընթացքում: Դրա նպատակն է ամփոփել բանակցությունների առաջին փուլում քննարկված հարցերը, որոնք գնահատելու համար սիրիական կողմին ժամանակ է անհրաժեշտ եղել։
Օրերս 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը ևս 6 ամսով երկարաձգվեց: Սա վերջին երկարաձգումն է լինելու:
Միջադեպի մասին հայտնել է նաև Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանին, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանին և Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանին։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Սիրիա պաշտոնական այցի երկրորդ օրը Դամասկոսում հանդիպել է պաղեստինյան դիմադրության խմբերի ղեկավարների և հրամանատարների հետ: Նա նշել է, որ մուսուլմանական միասնությունը և դիմադրությունը միակ միջոցն է՝ «հակազդելու սիոնիստական վարչակարգին»: Այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը:
Մեր փրկության միակ բանաձևը դա Ազգային գաղափարախոսությունն է, և Հայաստանը կփրկվի միայն Ազգային-պահպանողական իշխանության պարագայում, ուրիշ ելք չկա, հարգելի ժողովուրդ: Ազգային ոգով դաստիարակված սերունդն է մեր հույսն ու ապագան…։
Տեղում հերթապահում է իրավապահ մարմինների մոտ 330 աշխատակից։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Հնդկաստանի ԱԳՆ ղեկավար Սուբրամանյամ Ջայշանքարն այսօր Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում քննարկել են առաջիկա շփումների ժամանակացույցը և պայմանավորվել են շարունակել հետևել միջպետական հարաբերությունների արդարացի բազմաբևեռ համակարգի ստեղծման ուղեգծին։ Այդ մասին ասված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Մայիսի 1-ից Վաշինգտոնում մեկնարկած Միրզոյան-Բայրամով բանակցությունները շարունակվում են։ Այս հանդիպմանը զուգահեռ, ինչպես նաև հանդիպումից առաջ, ՀՀ իշխանական պատգամավորները բազմիցս ասել են, որ քննարկվում են նաև «Արցախում բնակվող հայության իրավունքների և անվտանգության» վերաբերյալ հարցեր։
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի շրջանակում Անկարայում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, վեհաժողովի 30-ամյակին նվիրված խորհրդարանների նախագահների գագաթնաժողովում Ալեն Սիմոնյանը ելույթի սկզբում ցավակցել Է սերբ գործընկերոջը՝ մայիսի 3-ին Բելգրադում տեղի ունեցած ողբերգության առթիվ: ՀՀ ԱԺ նախագահը նաև իր զորակցությունն է հայտնել Թուրքիայի կառավարությանն ու ժողովրդին փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ տասնյակ հազարավոր մարդկային կորուստների համար: Նա նկատել է, որ Հայաստանում շատ լավ գիտեն, թե ինչ է երկրաշարժը, եւ մեր երկիրն առաջինների շարքում արձագանքեց արհավիրքին՝ մարդասիրական օգնություն ու փրկարարական խումբ ուղարկելով աղետի գոտի:
Նիկոլ Փաշինյանը և Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան քննարկել են Հայաստանից Չեխիա արտահանման ակտիվացման հարցը։ Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ Չեխիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ` անդրադառնալով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, որը վերաբերվում էր երկու երկրների տնտեսական համագործակցության հեռանկաներին և խնդիրներին։
Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ երկրի իշխանությունները հսկայական ջանքեր են գործադրել օրենքի և ժողովրդավարության, տնտեսական առաջընթացի և սոցիալական արդարության գերակայության ապահովման համար։
168.am-ի հետ զրույցում ավիացիայի փորձագետ, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը խոսելով Թուրքիայի օդային տարածքը Հայաստանի համար փակելու և դրա նպատակների մասին, նախ ասաց՝ Չավուշօղլուն գլուխը պատին է տալիս, ասելով, թե հուշարձանի տեղադրումը սադրանք է։
Կրեմլի վրա Ուկրաինայի հարձակման հետևում կանգնած է Միացյալ Նահանգները: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Սպիտակ տան հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն առնչություն չունի Կրեմլի վրա ԱԹՍ–ների հարձակումների հետ և տվյալներ չունի, թե ով է կանգնած դրանց հետևում:
Ուկրաինայի նախագահը երեկ Ֆինլանդիայում էր գտնվում պաշտոնական այցով, որից հետո մեկնել է Հաագա:
Ուկրաինայի նախագահը Ֆինլանդիա այցից հետո մեկնել է Հաագա, որտեղ հանդես կգա «Առանց արդարության աշխարհ գոյություն չունի» խորագիրը կրող ելույթով: