22,5 միլիոն դրամից ավելի՝ 62.000 դոլար, որ Փաշինյանն ու 86 մասնակիցները սիրողական հեծանվարշավ անեն «Սևանի շուրջը»

«Սևանի շուրջը» հեծանվային արշավը սկսվեց․ այսօր առավոտյան ավետել էր Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացրել էին՝ սեպտեմբերին կայանալիք Tour of Armenia միջազգային բազմօրյա հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ` ՀՀ վարչապետի հովանու ներքո օգոստոսի 29-30-ը կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը՝ նպաստելով Հայաստանում հեծանվային արշավների ավանդույթի և առողջ ապրելակերպի մշակույթի զարգացմանը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Պետգնումների էլեկտրոնային հարթակից տեղեկանում ենք՝ Փաշինյանի և 86 ընտրված մասնակիցների այս սիրողական արշավը պետբյուջեի, ասել է թե՝ քաղաքացիներիս վրա կնստի 22 միլիոն 575600 դրամ՝ 62 հազար դոլար։

Այս գումարով նախատեսված է վերականգնիչ հյութի, քաղցրավենիքի, մրգի, շշալցված ջրերի հատկացում, հավաստագրերի, շնորհակալագրերի ու հուշանվերի պատրաստում, շապիկի, գլխարկների, ուսապարկերի, սրբիչների, անձրևանոցի տրամադրում, ՀՀ եռագույն դրոշի և հեծանվարշավի խորհրդանշով դրոշի առկայություն, վրանային գիշերակացի կազմակերպում, սննդի մատուցման և տրանսպորտային ծառայություններ, համերգի ու խարույկի միջոցառում և այլ հարակից գործողություններ։

Մատակարար ընկերությունը, որին ԿԳՄՍՆ-ն տրամադրելու է 22,5 միլիոն դրամը գերազանցող այս դրամաշնորհը, նախարարության ֆավորիտ մատակարարն է՝ Վլադիմիր Գևորգյանին պատկանող «Գևորգիան կոնցեռն»-ը։

Կարդացեք նաև

168․am-ը տարբեր հրապարակումներով անդրադարձել է Գևորգյանի ֆենոմենին․ հենց նա է իր կոնցեռնի տակ հավաքել իրեն ու իր ընտանիքին առնչվող այլ ՍՊԸ-ների՝ զորօրինակ՝ «Կոնցեպտ Իվենթս», «Օլ հոթելս», «Պեցցո», «Լոռե Թրավել» և այլն, որոնցով մասնակցում է պետգնումների և հաճախ պայմանագրեր կնքում առանց մրցույթի։

Ինչ վերաբերում է ԿԳՄՍՆ կողմից մատնանշվող սեպտեմբերյան բազմօրյա հեծանվավազքին, ապա 168.amհայտնել է, որ այս նպատակով էլ նախարարությունն օրերս «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ-ի հետ է պայմանագիր կնքել․ գինը 884 միլիոն դրամ է՝ 2 միլիոն 425,440 դոլար։

Բայց այս գումարը հեծանվային մարաթոնի համար նախատեսված գումարի միայն մի հատվածն է․ կառավարության վերջին նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է մրցաշարի անցկացման մանրամասները՝ նշելով, որ դրա համար կպահանջվի 1 մլրդ 599 մլն 527.2 հազար դրամ, որից 884 մլն դրամը նախատեսվում է հատկացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից, 413 մլն 860 հազար դրամը՝ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի կողմից, իսկ 301 մլն 667.2 հազար դրամն ակնկալվում է այլ հովանավորներից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31