Բուլղարիան կդադարեցնի ռուսական նավթի ներկրումը, այդպիսով վաղաժամկետ հրաժարվելով Ռուսաստանի Դաշնությունից այդ էներգառեսուրսի ներմուծման արգելքից ազատումից, որը գործում է մինչև 2024 թվականի վերջ:
Եվրամիության ապաստանի հարցերով գործակալությունը (EUAA) հրապարակել է ԵՄ-ին ապաստանի հայցով դիմած երկրների դիմումների տվյալները։
Մարտի 1-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասին։
Նախօրեին Բեռլինում ավարտվեցին հայ-ադրբեջանական երկօրյա բանակցությունները, ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն, 2024թ. փետրվարի 28-29-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ Վիլլա Բորսիգում, կայացել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։
Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Դենիզլի նահանգի հիվանդանոցներից մուտքին մոտակա սրճարանում հրաձգություն է տեղի ունեցել, յոթ մարդ վիրավորվել է, երկուսի վիճակը ծանր է։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
նթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-ին հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչները։
Պետականկառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ Բաբայան Սամվելը Ազատությանը հարցազրույց է տվել ու պատմել մեր ներկա ռազմաքաղաքական վիճակի մասին տնտեսական շահերի տեսանկյունից: Մասնավորապես, ներկայացվել են մեր տարածաշրջանում կոնֆլիկտների հիմնական պատճառ կողմերի տնտեսական շահերը և մեր դերակատարումը դրանցից յուրաքանչյուրի պարագայում: Այս համատեքստում, նաև ասել է, որ ներկա իշխանությունները անպատասխանատու են (բառացի` խուսափում են պատասխանատվությունից): Լավ չէ իհարկե, որ Ազատության լրագրողը թեմայի լրջության մեջ չկարողացավ մտնել ու հարցերը ըստ այդմ խորքային չձևակերպեց, այլապես Բաբայանին ավելի ծանր հարցեր կտրվեին:
Չի բացառվում, որ նույն պատկերն է նաև Օնիկ Գասպարյանի փակ հարցաքննությունների դեպքում, ինչի մասին մենք չենք իմանա, եթե անգամ Քննիչ հանձնաժողովի զեկույցը պատրաստ լինի, եթե, իհարկե, Դավիթ Տոնոյանը և Օնիկ Գասպարյանը դրան ծանոթանալուց և աղավաղումներ հայտնաբերելուց հետո հրապարակավ չխոսեն այդ մասին:
Միջադեպի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն չի հաղորդվում։
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը:
168.am-ի հետ զրույցում թուրքագետ Տիրան Լոքմագոզյանը պատասխանելով հարցին՝ ասաց՝ դիտարկելով ՀՀ ներկայիս իշխանությունների վերջին տարիների քաղաքականությունը, որևէ լավ բան սպասել պետք չէ, անգամ, եթե ինչ-որ դրական քայլերի մասին են խոսում։
Քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի և Մամիկոն Ասլանյանի նկարները հայտնվել են հանրապետության տարբեր քաղաքներում։
ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Բորիս Սահակյանը նշանակվել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
Թուրքիան կշարունակի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ այն համաձայնեցնելով Ադրբեջանի հետ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։
Վարչապետի աշխատակազմը 24 միլիոն 281 865 դրամ է հատկացրել «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստում» միջոցառման շրջանակներում ծառայությունների ձեռքբերման համար:
Ռոսսելխոզնադզորը խախտումներ է հայտնաբերել Հայաստանից մատակարարված ձկնկիթում։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ավետիսյանի խոսքով՝ վերջին տարիներին պետության կողմից ճանապարհաշինության ոլորտում կատարված մեծ ներդրումները նպաստել են‚ որպեսզի տեղական կազմակերպությունները հզորանան։
Սերգեյ Լավրովը Թուրքիա է մեկնել Հաքան Ֆիդանի հրավերով։ Այնտեղ նա մասնակցել է Անթալիայի դիվանագիտական համաժողովի հատուկ նստաշրջանին, ինչպես նաև մի շարք երկկողմ հանդիպումներ անցկացրել։
Նրանք առաջադրանք են ստացել՝ Արցախ ու արցախցի հասկացողությունը ջնջել. բողոքի ակցիա
Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Բեռլինում կայացած հանդիպմանը։
Կողմերը նաև քննարկել են երկկողմ հարաբերությունները և դրանց հետագա զարգացման հեռանկարները։
Անդրադարձ է կատարվել մարդասիրական բնույթի հարցերի:
Ռեստորանում կրակոցների գործով գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի դատական նիստը ՝ ՈւՂԻՂ
Բելգիայի Անտվերպեն քաղաքից փոխադրված բեռնարկղում հայտնաբերվել են փոշի պարունակող բրիկետներ։ Հարուցվել է քրեական գործ։
Փոխվարչապետ Թալաբանին շեշտել է նորարարական կրթության բնագավառում հայաստանյան հաջողությունների, մասնավորապես՝ «Արմաթ» և «Թումո» կենտրոնների օրինակով լավագույն փորձի փոխանակման ուղղությամբ քուրդիստանյան կողմի հետաքրքրվածությունը։
#ՀԻՄԱ. Արցախցիների բողոքի ակցիան` բնակարանների ապահովման հարցով
Այս մասին հայտնում են Հայաստանի ՊՆ-ից:
Լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտին կայցելի Երևան ու Բաքու։ Ն
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոհար Կոստանյանը փետրվարի 28-ին վճիռ է հրապարակել Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի հայցով՝ ընդդեմ Ազգային ժողովի (ԱԺ) ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի: Դատարանը վերջինիս պարտավորեցրել է Էդգար Ղազարյանի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար հրապարակային ներողություն խնդրել ու փոխհատուցում վճարել 1 մլն դրամի չափով։
Նավալնիի ընտանիքը, ինչպես նաև Արևմտյան երկրների տարբեր ղեկավարներ նրա մահվան համար մեղադրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Կրեմլը հերքել է նման մեղադրանքները՝ դրանք անվանելով «անհեթեթ»։