Ֆինլանդիան կոչ է արել ԵՄ-ին ընտրել ներկայացուցիչ Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսության համար
Եվրոպան պետք է ընտրի իր սեփական ներկայացուցչին Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով ուղիղ երկխոսության համար: Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, հայտարարել է Ֆինլանդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Յոհաննես Կոսկինենը։
Ֆինլանդիայի նախկին նախագահ Սաուլի Նիինիստյոն երկուշաբթի օրը հայտարարել է, որ Եվրոպան պետք է ուղիղ երկխոսություն սկսի Ռուսաստանի հետ՝ հետևելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրինակին։
«Լավ կլիներ նման անմիջական կապ ունենալ Ռուսաստանի հետ»,- ասել է Կոսկինենը Ilta-Sanomat թերթին։



