Բաժիններ՝

ԱՄՆ-ի հետ F-35 ծրագրի շուրջ բանակցություններում կան դրական զարգացումներ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ F-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վերջին բանակցությունները տվել են դրական արդյունքներ։

Էրդողանի խոսքով՝ Վաշինգթոնի հետ քննարկումները շարունակվում են կառուցողական մթնոլորտում, և Թուրքիան ակնկալում է, որ հարցը շուտով կստանա առաջընթաց։

«Մենք վերջին զրույցների ընթացքում մի շարք դրական ազդակներ ենք ստացել։ Հույս ունեմ, որ ԱՄՆ նախագահը կկատարի իր խոստումները»,– նշել է Էրդողանը։

Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ F-35 ծրագրին, որից դուրս մնաց ռուսական S-400 համակարգերի գնման պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930