Կիևի եվրոպական դաշնակիցները համաձայնեցված դիրքորոշում կպատրաստեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման պայմանների վերաբերյալ՝ օգոստոսի 15-ին Ալյասկայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը:
«Կարծում եմ, որ բազմաթիվ գործիքներ կան»,- ընդգծել է նա և հիշեցրել, որ Հայաստանի առաջնորդը 3 միլիոնանոց երկրի ներկայացուցիչ է, մի երկրի, որը տնտեսական, քաղաքական, իրավական աջակցության առումով կախվածության մեջ է տարբեր երկրներից: Այսինքն, գործարար Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքն իր ազդեցությունն ունենալու է այս ամենի վրա:
Իմ կարիերայում երբևէ նման ամոթալի մեղադրանք, ինչպիսին իմ պաշտպանյալինն է, չեմ տեսել. Ռոբերտ Ամստերդամ:
Նախկինում ինչ-որ մեկին ներկայացնելը խնդիր չէ. ինձ վարձել են, որովհետև արդյունավետ եմ. Ռոբերտ Ամստերդամ:
Երբ երկրի կառավարությունն իրեն պահում է օրենքից դուրս, չկա անվտանգություն. Ռոբերտ Ամստերդամ:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից չէր պատկերացնում, որ խոսք կլինի «Թրամփի ուղու» մասին, քանի որ իր բոլոր պատկերացումներն արտացոլված էին նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրում։ Այս մասին նա ասել է հերթական դատական նիստից հետո news.am-ի հետ զրույցում:
Ցնցված եմ Սամվել Կարապետյանի մեղադրանքից և Եկեղեցու դեմ իշխանության հարձակումներից. Ռոբերտ Ամստերդամ:
Կարապետյանների ընտանիքը «ՀԷՑ»-ի սեփականազրկման գործով ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ: Այս մասին նշված է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի տարածած հայտարարության մեջ:
Մերձավոր Արևելքում իրավիճակի շուրջ ԵՄ արտգործնախարարների խորհրդի արտահերթ հանդիպմանը Նիդեռլանդները կոչ է արել դադարեցնել Իսրայելի հետ Եվրամիության ասոցացման համաձայնագրի առևտրային մասի գործողությունը՝ Գազայի հատվածում իրավիճակի պատճառով:
Չինաստանի իշխանությունները որոշել են դադարեցնել շփումները Չեխիայի նախագահ Պետր Պավելի հետ՝ 14-րդ Դալայ Լամայի հետ նրա հանդիպման պատճառով, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը։
Ուստի, հորդորում եմ բոլորին (հատկապես՝ լրագրողներին ու տեղեկատվական դաշտում ակտիվ անձանց) իրենց հրապարակումներում հաշվի առնել վերոնշյալ ցուցակը և եզրութաբանական առանձնահատկությունները
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Նշվում է, որ հրդեհը հնարավոր է եղել մեկուսացնել ուղղաթիռի աջակցությամբ:
#ՀԻՄԱ. ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԵՎ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
Վաշինգտոնում օգոստոսի 8-ին տեղի ունեցածից հետո հանրությանը մատուցվում է Հայաստանում ամերիկյան ներդրումային բումի հեռանկար՝ գեներացնելով հանրային մեծ ոգևորություն: Ընդ որում, դա այն դեպքում, երբ այդ առումով Վաշինգտոնում միակ շատ թե քիչ կոնկրետությունը վերաբերում է ընդամենը Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան և հետո դեպի Թուրքիա մոտ 40 կմ մի ճանապարհի:
Առնվազն 40 մարդ է զոհվել Սուդանում Հյուսիսային Դարֆուրի նահանգի մայրաքաղաք Էլ Ֆաշերի մերձակայքում գտնվող «Աբու Շուք» փախստականների ճամբարի վրա Արագ արձագանքման ուժերի (ԱԱՀ) գրոհի հետևանքով:
#ՀԻՄԱ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՅՏՆԻ ԻՐԱՎԱԲԱՆ ՌՈԲԵՐՏ ԱՄՍՏԵՐԴԱՄԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸ. ՈՒՂԻՂ
Նրանք Հնդկաստանի, Ռուսաստանի, Նիգերիայի, Իրանի, Եգիպտոսի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Պակիստանի, Քենիայի, Հայաստանի և Ղրղզստանի քաղաքացիներ են։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հանդես է եկել ռուս-ուկրաինական հակամարտության դիվանագիտական կարգավորման օգտին, որը կպաշտպանի Եվրոպայի և Կիևի շահերը։
Եվ մեր քաղաքական էլիտան այսօր խոսքի միայն առաջին նախադասությունն է սերտել ու հրամցնում սեփական հասարակությանը… Իսկ «որևէ ժողովուրդ ստրկացնելու» ցանկություն չունենալու մասին խոսող Հալիլ փաշան նաև հպարտությամբ նշում էր, որ անձամբ ղեկավարել է 300 հազար հայերի ֆիզիկական ոչնչացման գործողությունները, այսինքն` ստրկացնելուց ավելի վատ` ոչնչացման կողմնակից էր։
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, բարձրաստիճան զինվորականներ և հյուրեր:
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին աջակցել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջիկա գագաթնաժողովի անցկացմանը՝ ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման համար:
Հունաական մամուլը գրում է, որ թուրքական “Roketsan” ռազմարդյունաբերական ընկերության AGMOSS ծրագրով արդիականացված KMC-U տակտիկական հրթիռային համակարգը ստացել է մեկ կառավարման կենտրոնից վերահսկվելու հնարավորություն:
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրումից հետո Թուրքիայում գործող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP) Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել բացել Հայաստան-Թուրքիա սահմանը։
Գազայի հատվածի տարբեր շրջաններում, ըստ տեղի առողջապահական իշխանությունների, օգոստոսի 12-ի լուսաբացից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 48 պաղեստինցի։
Հունգարիան չի սատարել ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարների անունից համատեղ հայտարարությանը։ Երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը X սոցիալական ցանցում գրել է, որ նման մասնակցության ձևաչափն անիմաստ է համարում։
«Հստակ է, որ Հայաստանն ամենամեծ կորցնողն է․ ամեն կնքված պայմանագրից հետո մեր կորուստներն էլ ավելի են մեծանում»,- 168․am-ի հետ զրույցում Վաշինգտոնում մեկնարկած գործընթացներին ու նախաստորագրված փաստաթղթին այսպես արձագանքեց միջազգային հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը։
«Հաշվի առնելով հանդիպման ընթացքում անցկացված քննարկումները՝ որոշվել է շարունակել խորհրդակցությունները»:
Վաշինգտոնում ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հռչակագրի ստորագրումը հաստատեց Բաքվի հավատարմությունը խաղաղության օրակարգին. այս մասին NE Global-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
TRIPP-ը, որը փոխարինում է Զանգեզուրի միջանցքի նախնական հայեցակարգը, կմիացնի Ադրբեջանի հիմնական հատվածը նրա էքսկլավի՝ Նախիջևանի հետ, որը Հայաստանի տարածքով առանձնացված փոքր ադրբեջանական տարածք է։