Այս պայմանագիրը, առանց քարտեզի, հստակ սահմանների և անվտանգության երաշխիքների, խաղաղություն չի ապահովում, այլ իրավական ու անվտանգային նոր ռիսկեր է ստեղծում Հայաստանի համար»։
Գլխավոր դատախազությունը պահանջում է 2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց ՀՀ պետական բյուջեի միջոցներով փոխհատուցված 670 միլիոն դրամը համապարտության կարգով բռնագանձել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանից, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովից։
Կրավիկը հիշեցրել է, որ թագավորությունը, մի շարք այլ երկրների հետ , պատժամիջոցներ է կիրառել Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի և ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի նկատմամբ։
Եվրոպական միության երկրների ղեկավարները ողջունել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ «Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած պատերազմին վերջ դնելու և Ուկրաինայում արդար ու տևական խաղաղության և անվտանգության հասնելու ուղղությամբ»։ այս մասին նշված է Եվրոպական խորհրդի տարածած հայտարարության մեջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին անդրադարձել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ գագաթնաժողովին՝ Truth Social սոցցանցում հրապարակելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի հետ լուսանկարներ:
Միացյալ Նահանգները մաքսատուրքեր չի սահմանի երկիր ներմուծվող ոսկու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Truth Social սոցիալական ցանցում։
Այսպես կոչված, խաղաղության փաստաթղթով ոչ միայն Արցախի էջն են իրավական առումով արմատախիլ անում, այլ հիմքեր են նախապատրաստում հետապնդումների բոլոր այն մարդկանց, խմբերի նկատմամբ, ովքեր բարձրաձայնում և պայքարում են արցախցիների իրավունքների վերականգնման և նրանց հավաքական վերադարձի համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ Վազգեն Մուրադյանը նշանակվել է նախարարի խորհրդական։ Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից։
Սակայն, դիվանագիտական մեր աղբյուրների փոխանցմամբ, 32 կմ-ի մասին հիշատակումն իրականում թուրք-ադրբեջանական քարոզչության արդյունք է:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն օրերս հանձնարարել է իր աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին՝ թեզեր պատրաստել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման համար, հիմնավորումներ, որոնք «կնվազեցնեն Իրանի մտահոգությունները»` Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ նոր պայմանավորվածությունների վերաբերյալ։
Դատավոր Մելքոնյանի ձեռքով բանտում են հայտնվել բազմաթիվ ընդդիմադիրներ, ամենավերջինը՝ Միքայել եւ Բագրատ սրբազանները։ Ըստ ամենայնի, ՔՊ-ականի կնոջ գործը պատահականությամբ չի հայտնվել նրա մոտ, ելքն էլ կանխատեսելի է՝ Հռիփսիմե Գրիգորյանը ջրից չոր դուրս կգա»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս շաբաթ ու կիրակի էլ ՔՊ-ականները, որոնք նպատակ ունեն ընտրվելու ՔՊ վարչության անդամ, տարբեր մարզերում քարոզչություն են իրականացրել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականը կալանավորվել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու և հափշտակության գործերով:
Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքը՝ ներկայացնելով Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի միջև կայացած հեռախոսազրույցի մանրամասները։
Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը հրապարակել է ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարարության կոչը՝ ուղղված Իսրայելի իշխանություններին, որում պահանջվում է հրաժարվել Գազա քաղաքը վերահսկողության տակ առնելու ծրագրերից և դուրս գալ Գազայի հատվածից։
Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 12-ից 15-ը ներառյալ կգտնվի արձակուրդում:
Ու վերջում. միշտ հիշեք, որ ես միշտ հիշում եմ ու կես տարի կանցնի, մի տարի, հինգ տարի` եթե դուք հատել եք բարոյականության կարմիր գիծը` ապա ես ձեր ստերի հետևից գալու եմ ձեր համար ամենաանհարմար պահին, ձեր աստեղային ժամին։
Ադրբեջանի զբոսաշրջիկը ինչպե՞ս է եկել, ի՞նչ նպատակով է եկել Հայաստան, որտե՞ղ է անցկացրել իր զբոսաշրջային «հանգիստը», ոչինչ հայտնի չէ։ Իրավասու մարմիններն այդ մասին լռում են։ Գուցե նույնիսկ տեղյակ էլ չեն։ Հայտնի է միայն, որ նա Հայաստանում անցկացրել է 3 օր։ Այդ 3 օրերին ո՞ւր է գնացել, ի՞նչ է արել, ո՞ւմ հետ է հանդիպել, ոչ մի տեղեկություն չկա։
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը CNBC-ին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը թույլ չի տա չինական ապրանքների վրա բարձր մաքսատուրքերի վերականգնումը առաջիկա 90 օրվա ընթացքում։
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի պատրաստման մասին։
Փաստաթուղթը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ լռելով Արցախի ու բռնի տեղահանված հայերի մասին, զրկելով Հայաստանին միջազգային ատյաններում արդարության հասնելու իրավունքից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Չինաստանը քառապատիկ կավելացնի ամերիկյան սոյայի գնումները։
Ռուսաստանը փաստացի վերահսկում է Ուկրաինայի տարածքի մի մասը. դա պետք է լինի փաստացի ճանաչում, այլ ոչ թե դե յուրե քաղաքական ճանաչում, ABC-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Ներկայացված է իբրև ամբողջական երկխոսություն: Այստեղ էլ «էլի, երկրորդ, երրորդ անգամ չեմ ասելու» մտքին առանց բազմակետի հաջորդում է «մարդկանց գիտակցությունը փոխելն է դժվար»:
«Այսօր Կոլումբիայի շրջանում ազատագրման օրն է, և մենք կվերադարձնենք մեր մայրաքաղաքը: Վաշինգտոնում սպանությունների մակարդակն ավելի բարձր է, քան Կոլումբիայի Բոգոտայում: Վերջին հինգ տարիների ընթացքում ավտոմեքենաների առևանգումների թիվը կրկնապատկվել է, իսկ ավտոմեքենաներով զինված առևանգումների թիվը՝ ավելի քան եռապատկվել»,- նշել է ԱՄՆ նախագահը:
«Կոռուպցիայի փառատոն». թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
Մենք խոսում ենք շատ մեծ և բարդ իրավիճակի մասին՝ կապված ռուս-ուկրաինական հակամարտության հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի կարծիքով՝ եթե 2021-ին անորոշությունը մեծ էր, Արցախը կար՝ ոտքի էր կանգնում, հույսեր կային, որ իսկապես առնվազն այն, ինչ պահպանվել է, կմնա, թուրքական էքսպանսիան և պետականության անկումն ու աղետը շատ հեռավոր մի բան էր թվում, ու մարդիկ խաբվեցին, հիմա ըստ նրա՝ իշխանությունները ցույց են տալիս, թե ինչ աղետ են բերելու 2026թ. հունիսին, եթե նրանց հաջողվի խաբել մարդկանց և վերարտադրվել:
Նեպալը առաջիկա երկու տարիների ընթացքում կհրաժարվի հյուսիսարևմտյան Հիմալայներում գտնվող շուրջ 100 գագաթների համար լեռնագնացության համար նախատեսված վճարներից՝ այդպիսով փորձելով ավելի շատ լեռնագնացներ գրավել Չինաստանին սահմանակից ավելի քիչ զարգացած տարածաշրջան։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։