Բաժիններ՝

Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն կոչ է արել Իսրայելին հեռանալ Գազայի հատվածից

Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը հրապարակել է ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարարության կոչը՝ ուղղված Իսրայելի իշխանություններին, որում պահանջվում է հրաժարվել Գազա քաղաքը վերահսկողության տակ առնելու ծրագրերից և դուրս գալ Գազայի հատվածից։

Ըստ նախարարության՝ այս ծրագրերը խախտում են միջազգային իրավունքը և «բացահայտորեն ցույց են տալիս Իսրայելի ղեկավարության ավազակային բնույթը»։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախկինում հայտարարել էր, որ Իսրայելը ռազմական վերահսկողություն կստանձնի ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ։ Ծրագիրը ներառում է պաղեստինցիների տարհանումը Գազա քաղաքից և ցամաքային հարձակման մեկնարկը։

«Անտեսելով միջազգային հանրության միաձայն կոչը՝ դադարեցնել Գազայի հատվածում գրեթե երկու տարի տևած կոտորածը, Իսրայելի հրեական իշխանությունները որոշեցին ուժով գրավել ավերված Գազա քաղաքը», – ասվում է Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարության խոսնակի հայտարարության մեջ։

ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարարությունը հիշեցրել է, որ մոտ 20 երկրների, այդ թվում՝ Եգիպտոսի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Ինդոնեզիայի, Պակիստանի, Նիգերիայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները օգոստոսի 9-ին համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Իսրայելի անխոհեմ որոշումը:

Հայտարարության մեջ նաև զգուշացվում է, որ այս քայլը ոչ միայն կխաթարի հակամարտության խաղաղ լուծում գտնելու միջազգային ջանքերը, այլև կհանգեցնի պաղեստինյան ժողովրդի դեմ ագրեսիայի հետագա նողկալի գործողությունների։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031