Չինացի զինվորականներն ամերիկյան «Հիգինս» էսկադրային ականակիրը դուրս են մղել Հարավչինական ծովի վիճելի Հուանյան ատոլից (օղակաձև մարջանային կղզի):
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ:
Ահա Սպիտակ տան գագաթնաժողովի հիմնական արդյունքը. Թրամփը կարող է ստանալ իր Խաղաղության Նոբելյան մրցանակը, Ալիևը, Էրդողանը և թյուրքական աշխարհը կապահովեն իրենց տարանցումը Հայաստանի տարածքով, մինչդեռ Հայաստանը կարտահանձնի իր ինքնիշխան տարածքը և կհեռացնի Իրանին՝ իր միակ տարածաշրջանային դաշնակցին։
«Եվրաեռյակը» միևնույն ժամանակ նշել է, որ իրենք առաջարկել են երկարաձգել snapback մեխանիզմի գործարկման՝ օգոստոսին սահմանված վերջնաժամկետը, եթե Իրանը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։
Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավար, քաղաքական վերլուծաբան Թոֆիկ Զուլֆուգարովը գտնում է, որ Սպիտակ տանը կնքված եռակողմ հռչակագիրը խաղաղության գործընթացում նկատելի քայլ է, սակայն նա Ադրբեջանի ղեկավարությանը խորհուրդ է տալիս չշտապել այլ մեխանիզմներ գործարկելու հարցում: Այս մասին նա նշել է իր վերջին հարցազրույցներից մեկում:
ԱՄՆ պետական պարտքի ծավալը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 37 տրիլիոն դոլարը:
#ՀԻՄԱ. ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի ամենշաբաթյա բրիֆինգը. #ՈՒՂԻՂ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր բանակցություններ կանցկացնի եվրոպացի առաջնորդների և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախատեսված են երեք առանձին առցանց հանդիպումներ, հաղորդում է Reuters-ը չորեքշաբթի՝ օգոստոսի 13-ին։
#ՀԻՄԱ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՅՏՆԻ ԻՐԱՎԱԲԱՆ ՌՈԲԵՐՏ ԱՄՍՏԵՐԴԱՄԻ ԱՍՈՒԼԻՍԸ. #ՈՒՂԻՂ
Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղ համակեցությանը և պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու կառուցողական համագործակցությանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը։
Ուստի, կարևոր է, որ պետական մարմինները պատշաճ կերպով զբաղվեն նաև այս անհայտ կորածների ճակատագրերի պարզմամբ՝ հիմք ընդունելով նաև եղած ապացույցները: Յուրաքանչյուր գերի պետք է վերադարձվի, իսկ անհայտ կորածի ճակատագիր՝ պարզվի:
Ուաշինկթընի մէջ 8 Օգոստոսին ստորագրուած Ամերիկա-Հայաստան-Ատրպէյճան հռչակագրի մեկնաբանական վերլուծումներու շարքին իւրայատուկ է Գարլոս Անթառամեանի սպաներէն յօդուածը, «Կովկասի Փանամայի Ջրանցքը», որ լոյս տեսաւ Պուէնոս Այրէս հրատարակուող «Արմենիա» թերթին կայքէջին վրայ, իրադարձութեան յաջորդ օրը: Անթառամեան կ՛ըսէ, թէ հռչակագրով աւետուող խաղաղութեան մասին իրեն շնորհաւորողներուն կը բացատրէր, թէ հայերուն համար շնորհաւորանքի ոչ մէկ առիթ կար, ընդհակառակը, հայոց պատմութեան իրերայաջորդ ողբերգական թուականներուն վրայ աւելցող թուական մըն էր, որ կ՛աւելնար:
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։ 3.2 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումները գրանցվել են ժամը 10:08-ին (Երևանի ժամանակով) երկրի արևմուտքում՝ Ծալկա քաղաքից 3 կմ և Թբիլիսիից 37 կմ հեռավորության վրա։
Անընդունելի է հոգևորականի հետ իրավական լեզվով խոսելը. Կանադայի հայոց թեմի առաջնորդ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կիսամյակի հաշվետվության՝ Հանձնաժողովի կողմից հաշվետու ժամանակահատվածում ուսումնասիրություն է նախաձեռնվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Armtimes.com» լրատվական կայքի հրապարակման հիման վրա: Համաձայն հրապարակման՝ 2025 թվականի մայիսի 2-ին տեղի ունեցած Գյումրի համայնքի ավագանու նիստում Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալներ են ընտրվել համայնքի ղեկավարի փեսան՝ Ավետիս Առաքելյանը և ընկերը՝ Գագիկ Մանուկյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է վեր հանել 2020 թվականի կորոնավիրուսային արհավիրքի օրերին իրականացված շռայլ ծախսերը, որոնք այդպես էլ մնացին ստվերում, քանի որ կյանքի ու մահվան կռիվն էր առաջնահերթ, որին հաջորդեց Ադրբեջանի սանձազերծած պատերազմը․․․․
Հարավային Կովկասում գծվող նոր իրողությունների պայմաններում Ռուսաստանն աստիճանաբար բաց ու կոշտ պարտիա է սկսում այն սուբյեկտների դեմ, որոնք, ըստ ՌԴ-ի, դուրս են եկել սահմանված խաղի պայմանավորվածություններից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որը պլանավորված է Ալյասկայում, տեղի կունենա Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրների։
Դեսպան Քվինը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի հետ ներկա գտնվեց «Արծիվ գործընկեր 25» զորավարժության բացմանը: Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից:
Մինչև խիզախություն չունենանք ընդունելու, որ մեր նորագույն ողբերգությունների պատճառը մենք ենք (օրինակ՝ 2021-ի ընտրությունների արդյունքները, Արցախի հանձնման հանդեպ մեր անտարբերությունը, քաղաքացիական պահվածքի և որակների բացակայությունը և այլն), ոչինչ չի փոխվելու։
Հայաստանի և Ադրբեջանի միջև վաշինգտոնյան պայմանավորվածությունը, այս գործարքը կարևոր է նախագահ Դոնալդ Թրամփի համար. այս մասին ճեպազրույցում ասել է Պետդեպի խոսնակ Թեմի Բրյուսը:
Իսլանդիան ողջունել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։
Եթե կողմերից մեկը չի ցանկանում, որպեսզի պայմանագրում ամրագրվեն՝ խաղաղության մտադրությունից աներկբայորեն բխող այս երկու կարևորագույն դրույթները, ապա ծագում է բնական հարց, մյուս կողմը արդյոք ուն՞ի խաղաղություն հաստատելու իրական մտադրություն, թե պարզապես ցանկանում է իրավաբանորեն հաստատել իրենց համար առանցքային նշանակության դրույթներ։
Նախագահ Դոնալդ Ջ. Թրամփը խաղաղության նախագահն է․ Սպիտակ տունը լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ աշխարհը կոչ է անում նախագահ Թրամփին Նոբելյան մրցանակ տալ:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հրահանգել է հանել նորածիններին թուրքական անուններ դնելու սահմանափակումները։ Այդ քայլով նա չեղարկել է թուրքական անունների վրա եղած շուրջ կեսդարյա արգելքը։
Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Փաշինյան-Թրամփ-Ալիև հռչակագիրը և դրանից բխող ԱՄՆ դիրքերի ամրապնդումը Հարավային Կովկասում դեռ երկար կքննարկվի միջազգային ու ռեգիոնալ մամուլում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Անքորիջում, Ալյասկա նահանգում կհանդիպի դեմ առ դեմ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իրանցիներին կոչ է արել դուրս գալ փողոց և «պահանջել պատասխանատվություն իրենց կառավարությունից, քանի որ երկիրը բախվում է էլեկտրաէներգիայի և ջրի պակասի», հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ-ի հետ տնտեսական համաձայնագրեր են ստորագրել, որոնք նոր հնարավորություններ են բացում ամերիկյան բիզնեսի համար, այս մասին հայտարարել է Պետդեպը։