
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չի բացառել Ուկրաինայի մի մասի նկատմամբ Ռուսաստանի վերահսկողության փաստացի ճանաչումը

Ռուսաստանը փաստացի վերահսկում է Ուկրաինայի տարածքի մի մասը. դա պետք է լինի փաստացի ճանաչում, այլ ոչ թե դե յուրե քաղաքական ճանաչում, ABC-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում անցկացվելիք հանդիպումը «ստուգում կլինի Պուտինի համար, թե որքան լուրջ է նա մտադրված այս սարսափելի պատերազմին վերջ դնելուն»,- ըստ BBC-ի՝ հավելել է նա։
«Խոսքը [Ուկրաինայի] տարածքի մասին է։ Խոսքն, իհարկե, անվտանգության երաշխիքների մասին, բայց նաև այն բացարձակ անհրաժեշտության մասին, որ ճանաչենք՝ Ուկրաինան ինքն է որոշում իր ապագան, որ Ուկրաինան պետք է լինի իր աշխարհաքաղաքական ապագան ինքնուրույն որոշող ինքնիշխան պետություն, իհարկե, առանց որևէ սահմանափակման իր զինված ուժերի չափի վերաբերյալ։ Իսկ ՆԱՏՕ-ի համար՝ առանց որևէ սահմանափակման մեր ներկայության վերաբերյալ արևելյան թևում»,- շեշտել է Ռյուտեն։
Հարցն այն է՝ ինչպես գործել հրադադարից հետո, այդ թվում՝ ինչ է դա նշանակում Ուկրաինայի անվտանգության երաշխիքների առումով,- նշել է Ռյուտեն։ -Երբ խոսքը վերաբերում է այս ամբողջ տարածքային հարցին, երբ խոսքը վերաբերում է, օրինակ, ապագա համաձայնագրում, այն ճանաչմանը, որ Ռուսաստանը փաստացի վերահսկում է Ուկրաինայի տարածքի մի մասը, դա պետք է լինի փաստացի ճանաչում, այլ ոչ թե դե յուրե քաղաքական ճանաչում»։
Թրամփը ուրբաթ օրը հրապարակավ հայտեց «տարածքների որոշակի փոխանակման» մասին՝ հնարավոր խաղաղության համաձայնագրի շրջանակում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է ուկրաինական որևէ տարածք զիջելու հնարավորությունը։