Բաժիններ՝

Թրամփն Ազգային գվարդիան ուղարկել է Վաշինգտոն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Ազգային գվարդիան տեղակայել Վաշինգտոնում և տեղական ոստիկանությունը դաշնային վերահսկողության ենթակայությանը հանձնել, գրում է Bild-ը: Ըստ Թրամփի՝ այդ միջոցառումները նպատակ ունեն նվազեցնելու հանցագործությունը և վերացնելու անօթևանությունը ԱՄՆ մայրաքաղաքում:

«Այսօր Կոլումբիայի շրջանում ազատագրման օրն է, և մենք կվերադարձնենք մեր մայրաքաղաքը: Վաշինգտոնում սպանությունների մակարդակն ավելի բարձր է, քան Կոլումբիայի Բոգոտայում: Վերջին հինգ տարիների ընթացքում ավտոմեքենաների առևանգումների թիվը կրկնապատկվել է, իսկ ավտոմեքենաներով զինված առևանգումների թիվը՝ ավելի քան եռապատկվել»,- նշել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը հայտարարել է, որ մտադիր է պաշտպանել քաղաքը «հանցագործությունից, արյունահեղությունից, քաոսից, աղքատությունից և այլնից»: Այսօրվա մամուլի ասուլիսում նա ներկայացրել է աշխարհի տարբեր մայրաքաղաքներում սպանությունների մակարդակի աղյուսակը. Վաշինգտոնը մեծ տարբերությամբ հայտռնվել է առաջին հորիզանականում:

Ազգային գվարդիան ԱՄՆ զինված ուժերի պահեստային ստորաբաժանում է: Այն, իբրև կանոն, գտնվում է նահանգների վերահսկողության տակ, բայց ազգային արտակարգ իրավիճակի դեպքում ԱՄՆ նախագահը կարող է ստանձնել հրամանատարությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031