Բաժիններ՝

Ղազախստանում սկսել են նախապատրաստվել Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցին

Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի վերջին պաշտոնական այց կկատարի Ղազախստան։

Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքը՝ ներկայացնելով  Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի միջև կայացած հեռախոսազրույցի մանրամասները։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ղազախստանի նախագահը ջերմորեն շնորհավորել է Հայաստանի կառավարության ղեկավարին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատելու վերաբերյալ հռչակագրի ստորագրման առթիվ։ «Այդ փաստաթղթի ստորագրումը, որը պատմական նշանակություն ունի, հնարավոր է դարձել այդ թվում Նիկոլ Փաշինյանի՝ որպես քաղաքական գործիչ ունեցած ակնառու որակների շնորհիվ, որն ուժեղ քաղաքական կամք ու իր պետության ազգային շահերի ռազմավարական տեսլական ունի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ Աստանայում սկսվել են այս տարվա վերջում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստան կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031