168.am-ի հետ զրույցում Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը խոսելով հնարավոր զարգացումների մասին, ասաց, որ, ցավոք, այս հակամարտությունն աստիճանաբար ընդլայնում է մասշտաբները։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ չի բացառվում, որ բանակցությունների խափանման պատճառը հենց այդ ելույթն է:
Ըստ Խերսոնի վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինի՝ ռուսական զորքերը գնդակոծում են Խերսոնը:
Կողմերը ՀԷԿ-ի գնդակոծման մեջ մեղադրում են մեկը մյուսին:
Հունիսի 7-ին պետքարտուղարը մասնակցել է Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի նիստին:
Կախովկայի հիդրոէլեկտրակայանը գտնվում է Ուկրաինայում պատերազմի ընթացքում մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզում:
Դոկտոր Ալ Մանդուսը նախագահությունը ստանձնել է Համաշխարհային օդերևութաբանական կոնգրեսից անմիջապես հետո:
ԱՄՆ Պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգող Ջիմ Օ’Բրայենը հայտարարել է, որ Վրաստանն այն հինգ պետություններից մեկն է, որը նպաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցմանը:
Եվրոպացի որոշ դիվանագետներ Politico-ին հայտնել են, որ ԵՄ դեսպանները պատժամիջոցների առաջարկը կքննարկեն նաև հունիսի 14-ին:
Խերսոնի մարզում, որի մի մասն էլ պատերազմի ընթացքում անցել է Մոսկվայի վերահսկողության տակ, Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի փլուզումից հետո հեղեղումները շարունակվում են:
Ըստ ՌԴ վարչապետի՝ «առողջարանային քաղաքի յուրահատուկ մթնոլորտը կնպաստի կառուցողական և արդյունավետ շփմանը»:
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը մասնակցել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպմանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ։
Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակը փլուզվել է հունիսի 6-ի գիշերը: Մոսկվան և Կիևը հիդրոէլեկտրակայանի գնդակոծության համար մեղադրում են մեկը մյուսին:
ՀՀ ԱԳՆ խոսնակը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է: Հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի:
«Կա հստակ տպավորություն, որ Արևմուտքը փորձում է գործընթացն ավարտին հասցնել այս տարի, բոլոր հանդիպումներն ամիսներ առաջ ծրագրվում են՝ դրանով իսկ կողմերին դնելով մի իրավիճակի մեջ, որում նրանք արդեն պարտավորված են բանակցել Արևմուտքում և չունեն օրակարգ Մոսկվայում։ Բայց կրկնեմ, գլխավորը կողմերի համար այն է, որ առանց այդ մի շարք ուղղություններով հանգամանալից աշխատանքի, հնարավոր չէ որակյալ փաստաթուղթ ստորագրել, որն իսկապես արդյունքի կհանգեցնի, դա անհնար է»։
Հունիսի 6-ին Աֆղանստանի հյուսիս-արևելքում գտնվող Բադախշանի նահանգի փոխնահանգապետը սպանվել էր իրեն տանող ավտոմեքենայի պայթեցման հետևանքով։ Հարձակումն իրականացրել էր մահապարտ ահաբեկիչը։
Ջո Բայդենը նաև ամերիկացիներին նախազգուշացրել է օդի աղտոտվածության վտանգավոր մակարդակի մասին:
Բժշկական ծառայություններից հայտնել են, որ Կախովկայի հիդրոէլեկտրակայանի փլուզումից և Խերսոնի մարզի շրջանների հեղեղումից հետո բժշկի է դիմել 23 մարդ:
ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայությունը ահազանգեր է տարածել գրեթե ողջ Ատլանտյան ափին օդի վտանգավոր որակի մասին:
Համբերություն և ջանքեր՝ գտնելու հարցի լուծում, որը ձեռնտու կլինի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին:
Արտաքին գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են երկու երկրների ընդհանուր օրակարգի արագ վերաքննարկման շուրջ։
Հանդիպմանը զրույց է ծավալվել տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու անհրաժեշտության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման եւ զարգացման կարեւորության շուրջ:
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը բանակցությունների հերթական փուլի շրջանակներում կհանդիպեն Վաշինգտոնում։
ԿԺԴՀ-ի մանուկների միությունն ստեղծվել է 1946 թվականի հունիսի 6-ին։ Կազմակերպությունը միավորում է 7-ից մինչև 14 տարեկան երեխաների։
«Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» (IDFI) հասարակական կազմակերպության (ՀԿ) «Ռուսական կապիտալը և ռուսական կապերը վրացական բիզնեսում» հետազոտության մեջ նշվում է՝ վրացական շուկայի 5 խոշորագույն ընկերություններից 4-ը զբաղվում են Ռուսաստանից վառելիքի ներկրմամբ:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում իրանագետ, Միջին Արևելքի հարցերի փորձագետ Հարութ Արթին Առաքելյանից հետաքրքրվեցինք՝ Ադրբեջանն արդեն պլացդա՞րմ է դարձել՝ Իրանի դեմ Իսրայելի և, ինչո՞ւ չէ, Արևմուտքի հնարավոր գործողությունների համար, թե՞ պաշտոնական Բաքուն դեռ որոշակի կաշկանդվածություն ունի Իրանից, քանի որ ադրբեջանցի պաշտոնյաները ժամանակ առ ժամանակ նշում են, որ իրենց երկիրը պլացդարմ չի դառնալու Իրանի դեմ գործողությունների համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն առաջարկել է միջազգային հանձնաժողով ստեղծել՝ Կախովկայի ՀԷԿ-ի վթարի հանգամանքները հետաքննելու համար: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հունիսի 12-13-ը կայցելի ԱՄՆ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով դաշինքի մամուլի ծառայությունը։
ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստը տեղի կունենա հունիսի 8-ին՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հայտարարությունը: