ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել իրանական նավթի դեմ

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել 7 կազմակերպությունների նկատմամբ, որոնք մեղադրվում են իրանական նավթի և նավթաքիմիական ապրանքների առևտրի մեջ։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրա հայտարարությունը հրապարակվել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության գերատեսչության կայքում։

Բացի այդ, երկու նավ ճանաչվել են որպես «արգելափակված սեփականություն»:

«Նախագահը մտադիր է առավելագույն ճնշման արշավի շրջանակներում Իրանից նավթի և նավթաքիմիական արտադրանքի անօրինական արտահանումը, այդ թվում՝ Չինաստան, զրոյի հասցնել», – ասել է Ռուբիոն։

Բացի այդ, Պետդեպարտամենտը հայտարարել է բեռնափոխադրումների կառավարող մեկ ընկերության դեմ սահմանափակումների մասին։ Այդ ընկերությունը մեղադրվում է Իրանից հումքի էներգիայի մատակարարման շղթայում առանցքային դեր խաղալու մեջ:

Ռուբիոն վստահեցրել է, որ քանի դեռ Թեհրանը շարունակում է եկամուտներ ստանալ նավթի վաճառքից՝ ապակայունացնող և ահաբեկչական գործողությունները ֆինանսավորելու համար, Միացյալ Նահանգները չի դադարեցնի քայլեր ձեռնարկել ինչպես Իրանի, այնպես էլ պատժամիջոցներից խուսափող նրա գործընկերների դեմ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930