Բաժիններ՝

Սեուլում հայտնել են, որ հյուսիսկորեացի շուրջ 600 զինվոր է զոհվել Ուկրաինայի դեմ ՌԴ-ի պատերազմում

Հյուսիսկորեացի շուրջ 600 զինվոր է զոհվել ու ևս հազարավորները՝ վիրավորվել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում կռվելիս։ Հարավային Կորեայի խորհրդարանի պատգամավորներին այսպիսի տվյալներ են ներկայացրել հետախուզության ներկայացուցիչները:

Այս մասին հաղորդում է հարավկորեական Yonhap գործակալությունը:

«Հյուսիսային Կորեան Ռուսաստան է ուղարկել շուրջ 15 000 զինվոր, և նրանց կորուստները գնահատվում են մոտավորապես 4700 մարդ, այդ թվում՝ շուրջ 600 զոհված», – ըստ պատգամավորների՝ օրենսդիրներին ասել են հետախուզության ներկայացուցիչները։

Զորքերի տեղակայման դիմաց, ըստ հարավկորեացի օրենսդիրների, Մոսկվան Փհենյանին տվել է տեխնիկական աջակցություն հետախուզական արբանյակների, անօդաչու թռչող սարքերի և հակաօդային հրթիռների շուրջ։ 

Իր հերթին Reuters գործակալությունը հաղորդում է, որ հարավկորեացի պատգամավոր Լի Սոն Կվունի խոսքով՝ զոհված զինվորների մարմինները նախքան ԿԺԴՀ ուղարկելը Կուրսկում դիակիզվել են։

Ապրիլի 28-ին Հյուսիսային Կորեան առաջին անգամ հաստատել էր, որ զինծառայողներ է ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար։

Կորեական պետական լրատվական գործակալության կողմից տարածված հաղորդագրության մեջ ասվում էր, որ զորքեր տեղակայելու որոշումը կայացրել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը՝ երկկողմ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի շրջանակներում։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հրապարակավ շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին Կուրսկի մարզի մարտերին հյուսիսկորեացի զինվորների մասնակցության համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս