Բաժիններ՝

Գազայում մեկ օրում շուրջ 60 մարդ է զոհվել․ սովի ճգնաժամը սրվում է

Իսրայելի ուժերը շարունակում են ռմբակոծությունների ենթարկել Գազայի տարբեր շրջաններ։ Բժշկական աղբյուրները հայտնել են, որ ապրիլի 29-ին անկլավում զոհվել է 38 մարդ։ Բացի այդ, ապրիլի 30-ի լուսաբացից ի վեր զոհվել է 21 մարդ, որոնցից 14-ը՝ Գազայի հատվածի կենտրոնական շրջաններում։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Միևնույն ժամանակ, Արևմտյան ափին իսրայելական բանակը շարունակում է հարձակումները պաղեստինյան քաղաքների ու գյուղերի վրա՝ ավերելով տներ ու շինություններ։

Իսրայելը մարտի 2-ից ի վեր շարունակում է խոչընդոտել սննդի և դեղորայքի մուտքը Գազա։ Միավորված ազգերի կազմակերպությունը զգուշացրել է, որ ավերված անկլավում մարդասիրական իրավիճակը «գերազանցում է երևակայության բոլոր սահմանները»։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Իսրայելը պետք է պաշտպանի քաղաքացիական բնակչությանը։Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն հայտնել է, որ ներկայիս կառավարության նպատակն է պատերազմում հաղթանակի հասնել առանց որևէ զիջման։

Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։

Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ առնվազն 52 365 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է շուրջ 117 905-ը:Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930