Բաժիններ՝

Ղազախստանը քննարկում է Գերմանիային նավթի մատակարարումները 1,5 անգամ ավելացնելու հարցը

Ղազախստանը բանակցություններ է վարում գործընկերների հետ 2025 թվականին մինչև 2,2 միլիոն տոննա նավթ Գերմանիա արտահանելու շուրջ: Այդ «Ինտերֆաքս»-ին հայտնել է Ղազախստանի էներգետիկայի նախարար Եռլան Ակենժենովը։

Այս ծավալը գրեթե 1,5 անգամ գերազանցում է «ՂազՄունայԳազ»-ի (ՂՄԳ) կողմից «Դրուժբա» նավթամուղով Գերմանիա նավթի բեռնառաքումն ընթացիկ տարվա համար 1,5 միլիոն տոննա փետրվարյան կանխատեսումը: Միևնույն ժամանակ էներգետիկայի նախարարությունը խոսել է գերմանացի գործընկերների շահագրգռության մասին՝ ներմուծելու տարեկան մինչև 2,5 միլիոն տոննա ղազախական նավթ։

Ակենժենովի խոսքով՝ առայժմ ծավալների ավելացման և մատակարարումների գնի վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։ 

2023 թվականից ի վեր Ղազախստանը նավթ է մատակարարում Գերմանիային «Տրանսնեֆտ» հանրային բաժնետիրական ընկերության գլխավոր նավթամուղային համակարգով՝ նավթի մատակարարման «Ադամովա Զաստավա» կետի ուղղությամբ։

Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ հանրապետությունը պատրաստ է ավելացնել նավթի արտահանումը գերմանական շուկա։

2025 թ. հունվար-մարտ ամիսներին, «ՂազՏրանսՕյլ»-ի (ՂՄԳ-ի կազմում) տվյալներով, Ուզեն-Ատիրաու-Սամարա գլխավոր նավթամուղով Գերմանիա հետագա մատակարարման համար «Տրանսնեֆտ»-ի նավթամուղային համակարգ մատակարարված ղազախական նավթի ծավալը հասել է 377 000 տոննայի, ինչը 25,7%-ով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս