ՍԴ-ն չմշակեց պարամետրեր Օրենսդրի համար, չանդրադարձավ քրեական ու քաղաքացիական գործերի զուգամիտմանը. Արա Ղազարյան

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի մասով երկու խնդիր կնշեմ, մեկը՝ օրենքի չափազանց երկար հետադարձելիությունն է՝ մինչև 1991 թվականը, իսկ մյուսը՝ քրեական գործի հետ զուգամիտումն է, լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:

Նա նշեց՝ երբ ապօրինի գույքի բռնագանձման հետ քրեական գործի զուգամիտում է լինում, կարելի է քաղդատավարությունը կոնկրետ գործերով համարել որպես քողարկված հետապնդում.

«Չեմ համարձակվի օրենքը հակասահմանադրական անվանել, բայց այն շատ թերի է։ Սակայն դա միայն ՀՀ-ի խնդիրը չէ, դա գլոբալ խնդիր է: Հանրային գլոբալ շահն անընդհատ ավելի ճնշող է դառնում, և նման օրենքները տարբեր երկրներում շատ-շատ դժվար են մերվում, համակերպվում մարդու իրավունքների հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս