Հայաստանը կարևորում է Կանադայի հետ հարաբերությունները. Փաշինյանը շնորհավորել է Մարկ Քարնիին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կանադայի Լիբերալ կուսակցությանն ու կուսակցության առաջնորդ, գործող վարչապետ Մարկ Քարնիին՝ ապրիլի 28-ին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

«Հայաստանը կարևորում է Կանադայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և ընդհանուր արժեքների վրա։ Մենք անհամբերությամբ սպասում ենք ամրապնդելու և խորացնելու մեր փոխշահավետ համագործակցությունը»,-ասվում է Փաշինյանի X-ի էջում հրապարակված գրառման մեջ:

Հիշեցնենք, որ Կանադայի Լիբերալ կուսակցությունը Ձայների 99,9%-ի հաշվարկի արդյունքներով կարողացել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստանալ 169 մանդատ։ Հնարավոր է, որ կառավարություն ձեւավորելու համար քաղաքական ուժը ստիպված լինի կոալիցիա ձեւավորել փոքր կուսակցություններից մեկի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930