Իրանի բանակը հայտնել է, որ Հորմոզգան նահանգում իսրայելական լրտեսական ԱԹՍ է խոցել
Իրանի բանակը Հորմոզգան նահանգում խոցել է իսրայելական հետախուզական անօդաչու թռչող սարք, հաղորդում է Mehr-ը։
Վթարված Orbiter անօդաչուի բեկորները հայտնաբերվել են Իրանի ռազմածովային ուժերի հետ համագործակցությամբ։ Իսրայելը մինչև այժմ որևէ կերպ չի մեկնաբանել միջադեպը։



