Կալաս․ ԵՄ երկրների ԱԳ նախարարները Կիևին «Օրեշնիկ»-ով հարվածից հետո կքննարկեն Ռուսաստանի նկատմամբ ճնշման ուժեղացումը
Եվրամիության երկրների արտգործնախարարները Ռուսաստանի՝ Կիևին «Օրեշնիկ»-ով հասցրած հարվածից հետո կքննարկեն Ռուսաստանի նկատմամբ ճնշման ուժեղացումը, X սոցցանցում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։
«Ռուսաստանը ռազմի դաշտում փակուղի է մտել, ուստի միտումնավոր հարվածներով ահաբեկում է Ուկրաինան՝ թիրախավորելով քաղաքների կենտրոնները։ Սրանք ահաբեկչության զազրելի գործողություններ են, որոնց նպատակը հնարավորինս շատ խաղաղ բնակիչների սպանելն է։
Ըստ հաղորդագրությունների՝ Մոսկվայի կողմից միջին հեռահարության «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռների՝ միջուկային մարտագլխիկներ կրելու համար նախատեսված համակարգերի կիրառումը քաղաքական ահաբեկման մարտավարություն է և պատերազմի եզրին անխոհեմ հավասարակշռում։ Հաջորդ շաբաթ ԵՄ արտգործնախարարները կքննարկեն, թե ինչպես ուժեղացնել Ռուսաստանի նկատմամբ միջազգային ճնշումը»,- հայտնել է Կալասը։



