Սանկտ Պետերբուրգում Մարիինյան թատրոնի դերասանը սաքսոֆոն նվագելու համար կրակել է 11-ամյա տղայի վրա

Սանկտ Պետերբուրգում Մարիինյան թատրոնի դերասանը կրակել է 11-ամյա տղայի վրա, քանի որ վերջինս նրա պատուհանների տակ սաքսոֆոն էր նվագում, հայտնում է «Ֆոնտանկա»-ն։

Դերասանը, որը բնակվում է Մինսկի նրբանցք 1-ի հարևան շենքում, պատուհանից կրակել է երիտասարդ երաժշտի ուղղությամբ։ Ատրճանակը պարզվել է՝ օդաճնշական է եղել։

«Ֆոնտանկա»-ի տվյալներով, տղային հիվանդանոց են տեղափոխել այտին ստացած վերքով և կզակի շրջանում օտար մարմնով։

Բժիշկները հեռացրել են գնդակը։

Դերասանին ձերբակալել են, հարուցվել է խուլիգանության գործ։ 38-ամյա տղամարդը ծագումով Ղազախստանից է, հաշվառված է մնջախաղի խմբում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031