Սթարմեր. Պետք է տեսնենք համաձայնագիր, որը կրկին կբացի Հորմուզի նեղուցը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը X սոցիալական ցանցում ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հասնելու առաջընթացը։
«Մենք պետք է տեսնենք համաձայնագիր, որը վերջ կդնի հակամարտությանը և կրկին կբացի Հորմուզի նեղուցը՝ նավարկության անվերապահ և անսահմանափակ ազատությամբ։ Կենսականորեն կարևոր է, որ Իրանին երբեք թույլ չտրվի միջուկային զենք ստեղծել։ Իմ կառավարությունը կշարունակի անել հնարավոր ամեն ինչ՝ այս հակամարտության հետևանքներից բրիտանական ժողովրդին պաշտպանելու համար», – նշել է Սթարմերը։
Ըստ նրա, Լոնդոնը կաշխատի միջազգային գործընկերների հետ՝ «այս պահից օգտվելու և երկարաժամկետ դիվանագիտական կարգավորման հասնելու համար»։



