Միջոցառմանը նաև ժամանել է Կենտրոնաֆրիկյան Հանրապետության (ԿԱՀ) նախագահ Ֆաուստեն Արքանժ Տուադերան, որը կմասնակցի համաժողովի լիագումար նիստին և հանդիպում կունենա ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։
Արևմուտքը ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում ու խանգարել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտնել է, որ եվրոպական երկրների ընդհանուր պաշտպանության համար ստեղծված «Եվրոպական երկնքի վահան նախաձեռնությանը» (ESSI) կմասնակցեն նաև Թուրքիան և Հունաստանը։
Հարավային Կովկասում 2024-ը կլինի կրիտիկական տարի: Այս մասին «Քարնեգի» հիմնադրամի կայքում հրապարակված հոդվածում գրել է Հարավային Կովկասի խնդիրներով զբաղվող բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալը։
«Սև ոսկին» շարունակել են գնել Բուլղարիան (տարեկան 5,5 մլն տոննա), Հունգարիան (4,7 մլն տոննա), Չեխիան (4,3 մլն տոննա), Սլովակիան (4,6 մլն տոննա), ինչպես նաև Լեհաստանը (1,15 մլն տոննա), Նիդեռլանդները (831 հազար տոննա) և Ավստրիան (9300 տոննա):
Պատրուշևն ընդգծել է, որ Աֆղանստանում անկայուն իրադրությունը կապված է «Արևմուտքի կողմից աջակցվող» միջազգային ահաբեկիչների գործունեության հետ։
Նրանց խոսքով՝ անցյալ շաբաթ Երուսաղեմում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ կայացած հանդիպման ժամանակ Նեթանյահուն նշել է, որ ԱՄՆ-ի կողմից պաղեստինյան պետության ուղղակի կամ անուղղակի ճանաչումը «կդառնա մրցանակ նրանց համար, ովքեր պլանավորել և իրականացրել են հոկտեմբերի 7-ի սպանդը»։
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է իրեն հաճախ տրվող հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանը կրկին հարձակվելու է Հայաստանի վրա։
Հայաստանն արժևորում է Լիտվայի հանձնառությունը նպաստելու Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը, ինչպես նաև Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին Ձեր երկրի մշտական աջակցությունը:
Ադրբեջանի նախագահի՝ երդմնակալությանը հաջորդած ելույթը պարզ վկայությունն է այն բանի, որ Ադրբեջանում ծայրահեղ ռասիզմն ու ազգայնականությունը հասել են իրենց կարելիության գագաթնակետին։ Որպես քաղաքական գործիչ՝ Իլհամ Ալիևն իրեն թույլ է տալիս հայ ազգի ներկայացուցիչներին անվանել «սատանաներ», «թշնամիներ», այն ազգին, որին բոլորովին վերջերս, սովամահության եզրին հասցնելով, խաղաղ ինտեգրացիայի խոստումներ էր տալիս։
Բուլղարիայի նախագահն ու Հայաստանի ԱԺ նախագահը համաձայնվել են, որ Բուլղարիան և Հայաստանն ունեն հրաշալի գործընկերություն, ակտիվ և կառուցողական երկխոսություն և երկկողմ տնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման ներուժ։
Ներքին Հանդում ԵՄ դիտորդական առաքելություն կա՞…Ոչ, չկա. FRONTLINE
Գրինը հանդիմանել է Քեմերոնին այն բանից հետո, երբ նա ԱՄՆ օրենսդիրներին կոչ է արել ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային։ Նա կոչ է արել կոնգրեսականներին չտրվել բռնակալներին, ինչպես որոշ գործիչներ արեցին Ադոլֆ Հիտլերի իշխանության գալու ժամանակ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում՝ դրանք որակելով «անմարդկային արարք», որն Իսրայելի համար դարձել է «սովորական գործ»։
Թե ի՞նչ է տալիս կամ ի՞նչ կտա ԵՄ դիտորդական առաքելությունը` հարցի միայն մի կողմն է, բայց այն, որ նրանց տեղակայումն ու ընդլայնումը իրադրությանը նոր լարվածություն և անկանխատեսելիություն է հաղորդել, արդեն տեսանելի է
Դեսպան Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Էրմիտաժի տնօրենին Հայաստանի և Ռուսաստանի միջև միջմշակութային երկխոսության զարգացման գործում նշանակալի ավանդի համար և նրան շնորհել ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալ։
Փետրվարի 13-ից 14-ը ՄԱԿ Անվտանգության խորհրդում նախագահող Գայանայի նախաձեռնությամբ տեղի ունեցավ բաց քննարկում՝ «Կլիմայի փոփոխության և պարենային անապահովության ազդեցությունը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման վրա» խորագրով։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 14-ին հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի ներկայացուցիչների պալատի նախագահ Կլոդ Վայսլերի հետ:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է նոր ժամանակակից ռազմական տեխնիկայի արտադրության մասին:
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Brussels Signal-ին տված հարցազրույցում ասել է, թե ադրբեջանական ծավալապաշտության մասին Եվրամիության որոշ պաշտոնյաների հայտարարությունները հիմնազուրկ են։ Նա պնդել է, թե Ադրբեջանը որևէ պլաններ կամ հավակնություններ չունի Հայաստանի տարածքի հանդեպ։
60-ամյա Էնթոնի Ալբանիզը և 45-ամյա Ջոդի Հեյդոնը հանդիպել են 2020 թվականին՝ Մելբուրնում գործնական ճաշի ժամանակ։ Ալբանիզն Ավստրալիայի առաջին ղեկավարն է, որ նշանադրվում է պաշտոնավարման ընթացքում։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն անվտանգության, ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանն է։
Կարմիր ծովում Եմենի հութիների հարձակումների պատճառով Ասիայից Եվրոպա ապրանքների մատակարարումների ժամկետներն ավելացել են 10-15 օրով, իսկ փոխադրումների արժեքը՝ 400 %-ով։ Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին։
Ճապոնիայի տնտեսությունը 2023 թվականի հոկտեմբերից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում տարեկան կտրվածքով կրճատվել է 0,4 %-ով՝ թույլ սպառման և ընկերությունների կողմից ներդրումների ծավալների նվազման պատճառով:
Նիկոլ Փաշինյանը փետրվարի 15-ին Կառավարության նիստի ուղիղ եթերում հայտարարեց, որ այն, ինչ հայկական կողմն առաջարկում է Ադրբեջանին, մերժվում է, և Ադրբեջանը շարունակում է վարել «այն, ինչ ուզում եմ, տվեք բանակցային եղանակով, հակառակ դեպքում՝ ես դա կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը։
Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մարկ Լիբբին այսօրվա ասուլիսում ասել է, թե համաձայն չէ այն տեսակետին, թե Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղությունը հնարավոր չէ
Համապատասխան հուշագիրն ստորագրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Հունգարիան ԵՄ դեսպանների հանդիպմանը դեմ է քվեարկել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների փաթեթին. գրում Է Financial Times-ը:
«Ինքս՝ որպես շարքային քաղաքացի, մասնակցել եմ բոլոր պիկետներին, շարժումներին, եթե նոր շարժում ձևավորվի՝ կրկին մասնակցելու եմ։ Կան ավելի տեղեկացված մարդիկ, որոնք ունեն լծակ, անցած ճանապարհ ու ավելի լավ գնահատում են, թե երբ է գալու փողոց դուրս գալու պահը։ Կարծում եմ՝ ընդդիմությունն այդ պատմական շանսն իր ձեռքից բաց չի թողնելու։ Դուրս կգանք փողոց ու սրանց հարցերը կլուծվի՝ ինչ ճանապարհով էլ լինի։
Ռուսաստանի իշխանությունները հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդի հրթիռակոծման ժամանակ զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ 1 երեխա, 18 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր Telegram ալիքում։