Կսահմանվեն միջազգային կազմակերպություններում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդների զինվորական հաստիքներ և այդ հաստիքներում պաշտոններ զբաղեցնելը այլևս չի իրականացվի «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
168.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս են արցախահայերը վստահելու ռուսական կողմին և վերադառնան Արցախ ՌԴ-ի միջնորդած երաշխիքներով, երբ ռուս դեսպանն Ադրբեջանի ռազմական օպերացիան և Արցախի էթնիկ զտումը որակում է հակաահաբեկչական գործողություն, ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ ճիշտ է հետևել ՌԴ գլխավոր դիվանագետի արած հայտարարություններին, որովհետև նա է ճիշտ արտացոլում արտաքին քաղաքական դիրքորոշումները։
Եվ այստեղ հիմնական պատահող փաստարկն այն է, թե Թրամփի «օրոք» սկսվեց 44-օրյա պատերազմը: Բայց խիստ քչերն են նկատում, որ Բայդենի «օրոք» էլ, ըստ էության, Արցախի հանդեպ տեղի ունեցավ այդ պատերազմի եզրափակիչ ակտը՝ Արցախի շրջափակումն ու սեպտեմբերյան ագրեսիան: Ընդ որում, Բայդենի «օրոք» արձագանքը որևէ կերպ չի տարբերվել Թրամփի «օրոք» արձագանքից:
Ստոլտենբերգն, այնուամենայնիվ, ընդգծել է, որ եվրոպական երկրները պետք է ավելացնեն իրենց ներդրումները պաշտպանության բնագավառում։
Հանձնաժողովի նիստի փակման արարողությունը կայացել է փետրվարի 15-ի առավոտյան Թեհրանում՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Իրանի պլանավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար Դավուդ Մանզուրի մասնակցությամբ:
«Տեխնոլոգիաների տեսանկյունից ընդդիմությունը շատ թույլ է, ավելին՝ երբեք չի կարող ուրիշի ծրագրի մեջ մտնել և ուրիշի ծրագիրն իրենով անել, դրա համար մեծ «տաղանդ» պետք է ունենալ։ Այդ պատճառով եթե Հայաստանում արտահերթ ընտրություններ լինեն, հնարավոր է՝ ընդդիմադիր այս կամ այն ուժն անցնի խորհրդարան, բայց չի կարող իշխանություն վերցնել, քանի որ արտաքին ուժերն աջակցելու են այն ուժին, որին բերել են իշխանության, այսինքն՝ այսօրվա իշխանությանը։
Մակրոնի հետ հանդիպումից հետո Զելենսկին փետրվարի 16-ին կմեկնի նաև Գերմանիա՝ կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման։ Այնուհետև նա կուղևորվի Մյունխենի անվտանգության համաժողովին:
Օրենսդրության մեջ կատարված փոփոխություններին համապատասխան՝ ավտոմեքենաները, որոնք գրանցված են Ռուսաստանում, կարող են մասնակցել Լատվիայի փողոցային երթևեկությանը, միայն եթե դրանք երթևեկում են տարանցիկ և միայն մեկ անգամ։
Դիվանագետը նաև նշել է, որ ԱՄՆ-ը ճանաչում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Հունվարին Լոնդոնը հայտարարել էր Կիևին 2024 թվականին տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթի մասին՝ 2,5 միլիարդ ֆունտ ստեռլինգի չափով։ Մասնավորապես, Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի ամենամեծ մատակարարման համար կհատկացվի առնվազն 200 միլիոն ֆունտ ստեռլինգ։
Մեկ օրվա ընթացքում ռուսական ուժերն ավելի քան երեք տասնյակ գրոհներ են ձեռարկել՝ փորձելով շրջապատել քաղաքը։
ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը գնահատել է Թուրքիայի հետ հարաբերությունները՝ ասելով «նրանք մեզ պետք են»։ ուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը հոդված է գրել այն մասին, թե Անկարայի հետ լավ հարաբերությունները որքանով են բխում Վաշինգտոնի շահերից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հիվանդանոցն ամենամեծն է Գազայի հատվածի հարավում։
«Տեսնում ենք, որ չնայած ԵՄ դիտորդների աղմկոտ ներկայությանը ՀՀ-ում, սահմանային միջադեպերը չեն դադարել, ԵՄ ազդեցությունն ընդլայնվում է, ներկայությունն ավելանում է, սակայն այն անվտանգային առումով ի՞նչ փոփոխություն է բերում, հայտարարությունը ինչպե՞ս է անդրադառնում ՀՀ անվտանգության վրա։ Մենք պետք է տարբերակենք հայտարարությունները և իրական, հարցեր լուծող քաղաքականությունը»։
2023 թվականի օգոստոսին Յոհանեսբուրգում կայացած BRICS-ի գագաթնաժողովից հետո ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Իրանը, Արգենտինան, Եգիպտոսը և Եթովպիան պաշտոնապես հրավեր ստացան միանալու կազմակերպությանը 2024 թվականի հունվարի 1-ից:
Ատոմային էներգետիկային նվիրված գագաթնաժողովն անցկացվելու է Բրյուսելում՝ մարտի 21-22-ը։
Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ հանդիպման հիմնական թեման են դարձել «մարտադաշտում Ուկրաինայի հրատապ կարիքները», ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի նախապատրաստումը ռուսական ուժերին երկարաժամկետ դիմագրավմանը։
Բայդենը Միսուրիում տեղ ունեցածն անվանել է ողբերգություն, որը «խորապես վիրավորում է ամերիկյան հոգին», եւ կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին գործել՝ երկրում գրոհող զենքն արգելելու, ապագա գնորդների ստուգումներն ուժեղացնելու նպատակով։
ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը «Իզվեստիա»-ի հետ զրույցում շեշտել է, որ Հարավային Կովկասի ապագան պետք է որոշվի այն երկրների կողմից, որոնց համար այդ տարածաշրջանն ընդհանուր տուն է. «Ոչ ԱՄՆ-ն, ոչ Ֆրանսիան, ոչ Եվրամիության պետությունները նման երկրների շարքին չեն դասվում։ Ըստ այդմ, մենք անարդյունավետ ենք համարում ոչ տարածաշրջանային ուժերի, «արևմտականների» ներգրավումը տարածաշրջան, ինչին, ցավոք, հակված է պաշտոնական Երևանը վերջին շրջանում»։
Երեք վարչապետներն Իսրայելի կառավարությանը կոչ են անում «չգնալ այդ ուղիով», քանի որ քաղաքացիական անձինք գնալու տեղ չունեն։
Իսրայելը հայտարարել է, որ հարվածները հասցրել է «Հեզբոլլահ»-ի կողմից հրթիռային հարձակմանն ի պատասխան։
Պատժամիջոցներ են սահմանվել երկու ֆիզիկական անձանց նկատմամբ Իրանից և մեկի նկատմամբ՝ ԱՄԷ-ից, ինչպես նաև Իրանի, ԱՄԷ-ի և Թուրքիայի ընկերությունների նկատմամբ, որոնք, ըստ Վաշինգտոնի, կապված են Իրանի կենտրոնական բանկի հետ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 15-17-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունենում «Ընդդեմ գաղութատիրության. Հանուն ազգերի ազատության» հիմնադիր համաժողովը, որին մասնակցում է նաև Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատվիրակությունը: Համաժողովը կազմակերպվել է ՌԴ կառավարող «Միասնական Ռուսաստան» կուսակցության կողմից։
Միջազգային հանրությունը, ՄԱԿ ԱԽ-ն ձախողել են ցեղասպանությունների կանխարգելման իրենց պարտավորությունը
ԱՄՆ-ը, իր շահերից ելնելով, տարածաշրջանում վարում է բալանսավորված քաղաքականություն. Արցախի ՄԻՊ
Կոնգրեսում քննարկել ենք Արցախի ժողովրդին պատշաճ միջազգային աջակցության տրամադրման հարցը. Արցախի ՄԻՊ
Լեռնային Ղարաբաղին տրվող աջակցության մասին լրագրողներն ավելի ուշ հարց են ուղղել նաև ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերին։ Նա նշել է, որ լրացուցիչ ֆինանսավորման օրինագծում ներառված է հումանիտար օգնության մասին դրույթ, որը կարող է օգտագործվել ԱՄՆ-ի կողմից «ամբողջ աշխարհում առկա հակամարտություններին հումանիտար արձագանք տալու նպատակով»։
Լրագրողը նրան հարց է ուղղել, թե ով է ավելի լավ Ռուսաստանի համար որպես ԱՄՆ նախագահ՝ Բայդենը, թե Թրամփը։
ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Կոլսի հետ։
Միջադեպը տեղի է ունեցել Կանզաս Սիթիում՝ ամերիկյան ֆուտբոլի ամենամյա չեմպիոնական հանդիպման՝ Սուպերբոուլի հաղթողների շքերթից հետո։