Բաժիններ՝

Համաշխարհային առաջնորդները Գազայում խաղաղության փաստաթղթի ստորագրման նպատակով հավաքվում են Շարմ էլ-Շեյխում

Համաշխարհային առաջնորդները Գազայում խաղաղության փաստաթղթի ստորագրման նպատակով հավաքվում են Շարմ էլ-ՇեյխումԱվելի քան 20 երկրի ղեկավարներ սկսել են ժամանել Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաք՝ մասնակցելու Գազայի ապագայի հարցերով գումարվող գագաթնաժողովին։

Հոկտեմբերի 13-ի վաղ առավոտյան Եգիպտոս է ժամանել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

Իր ժամանելու մասին X-ի էջում հայտնել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը՝ նշելով, որ եկել է Եգիպտոս «հանդիպելու միջազգային առաջնորդների՝ նախանշելու առաջին կարևոր քայլերը Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման ուղղությամբ»։

Գագաթնաժողովը, որի շրջանակում ակնկալվում է խաղաղության վերաբերյալ փաստաթղթի ստորագրում, նախագահելու են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գագաթնաժողովին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը։ Ակնկալվում է նաև գագաթնաժողովին Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոյի մասնակցությունը։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս