Հարավային Կովկասում բացվում է խաղաղության, կայունության և տարածաշրջանային համագործակցության նոր էջ. Պարույր Հովհաննիսյան

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի առաջին կոմիտեի ընդհանուր քննարկմանը։ Ինչպես հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը, Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է, որ գլոբալ զինաթափումը և չտարածումը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի առաջնահերթություններից է։

Նա հավելել է, որ սովորական սպառազինությունների վերահսկման ամուր և արդյունավետ ռեժիմը վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառումների հետ մեկտեղ կարևոր են միջազգային և տարածաշրջանային մակարդակներում խաղաղության պահպանման համար։ 

Դեսպան Հովհաննիսյանն ընդգծել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հռչակագրի ստորագրմամբ ձեռք բերված առաջընթացը վերահաստատել է վստահությունն առ այն, որ Հարավային Կովկասում բացվում է խաղաղության, կայունության և տարածաշրջանային համագործակցության նոր էջ։

Տեսանյութեր

Լրահոս