Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները հիշեցնում են 2014 թվականի ուկրաինական «մայդանը» և նման են «նարնջագույն հեղափոխության» փորձի, կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այս համատեքստում Ավատկովն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացին, որը նա բավականին ոչ ստանդարտ է համարում։
Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը հայտնել է, որ Հայաստանի բացակայությունը ՀԱՊԿ գագաթաժողովում, որն ընթացել է Աստանայում, նրա իմիջը դրական չի դարձնում։
Մահացել է YouTube-յան հայտնի բլոգեր Ամորալը (Amoral)։ Նրա մարմինը հայտնաբերվել է Վիբորգի շրջանի Պարգոլովո քաղաքի բնակելի շենքի պատուհանների տակ։ Մահվանից հետո Դմիտրի Կոստենկովի (նրա իսկական անունն է) ալիքում հետաձգված տեսանյութ է հրապարակվել։ Հայտնի է, որ նա լուրջ դեպրեսիոյով էր տառապում: Նախնական վարկածով` բլոգերն ինքնասպան է եղել։
Դեռևս անցյալ տարի «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հրապարակված հոդվածներիցս մեկում նշել էի, որ առանց Վրաստանի հնարավոր անդամակցությանը ԵՄ-ին Հայաստանը ԵՄ-անադամակցելու նույնիսկ խիստ տեսական հեռանկար չունի, քանզի առանց հնարավոր ընդհանուր ցամաքային կամ ջրային սահմանի ԵՄ-ն անգամ ռազմավարական պլանավորման մակարդակով երբեք, կրկնում եմ՝ երբեք չի դիտարկելու այդ հարցը։
Նախօրեին Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահքնան հայտարարել էր, որ բալթյան երեք երկրները պայմանավորվել են պատժամիջոցներ կիրառել Վրաստանում օրինական բողոքի ցույցերը ճնշողների դեմ։
Գերմանիայի դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը դատապարտել է ցուցարարների դեմ բռնությունները և համերաշխություն հայտնել վրաց հասարակությանը: Այս մասին հաղորդել է Գերմանիայի դաշնային նախագահի մամուլի քարտուղար Քերստին Գամմելին։
Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեն ճանապարհ է բացել իր կառավարությունը տապալել փորձող ընդդիմադիր կուսակցությունների առջև (հավանաբար չորեքշաբթի) հայտարարելով, որ սոցիալական ապահովության բյուջեն ինքը քվեարկության չի դնի, գրում է Politico պարբերականը։
Վաշինգտոն – ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներում է շնորհել որդուն՝ Հանթերին, ով այս ամիս դատապարտվել էր զենքի և հարկային իրավախախտումների համար և կարող էր տարիներով ազատազրկվել։
Ռուսաստանում միլիոնավոր ներգաղթյալներ հանում են իրենց եկամուտները մեր տնտեսությունից՝ ուղարկելով իրենց հայրենիք։ Արդեն մի քանի տարի է՝ այդ փոխանցումների ամբողջական վիճակագրությունը փակված է, բայց արտահոսքները վկայում են, որ դրանք հսկայական գումարներ են։ Դրա մասին սոցցանցերում գրել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Մատվեևը։
Ցանկալի է, որ Ռուսաստանը հասկանա, թե ինչ է անում. սպանում է մեզ, իսկ մենք պաշտպանվում ենք ու պայքարում թշնամու դեմ։ Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է TCH-ը։
Ռուսաստանյան վստահելի աղբյուրներիս համաձայն՝ Մոսկվան Երևանին է առաջարկել մոդուլային ատոմային կայանի կառուցման նախագիծը: Այս մասին գրում է քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ իր ադրբեջանցի և ղազախ գործընկերներ Իլհամ Ալիևի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումներում քննարկվել է Կասպից ծովի ծանծաղացման հարցը, քանի որ դա անհանգստացնում է բոլորին։
Բացահայտումներ Լեհաստանի նախագահի այցից
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների ասամբլեայի 23-րդ նստաշրջանին։
Ստոքհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը (SPRI) զենքի համաշխարհային առևտրում տարբեր պետությունների ընկերությունների ունեցած մասնաբաժնի վերաբերյալ զեկույց է հրապարակել։
«Քանի որ Նիկոլ Փաշինյանի տգիտությունը հանրային փաստ է, եկեք՝ չհիմնվենք Փաշինյանի դատողությունների վրա: Մենք խոսում ենք՝ կիրթ իրավաբանների կարծիքի վրա հիմնվելով: Փաշինյանը կիսագրագետ լրագրող է և չի կարող դատել այն բաների մասին, ինչի համար մարդիկ տասնամյակներով կրթվել են: Փաշինյանը հասկանում է, որ պետք է ինչ-որ մի բան կերցնի իր ընտրազանգվածին, որ հիմք ունենա ՀՀ ոչնչացումը հասցնել իր տրամաբանական ավարտին: Սա փաստաթուղթ է, որի վրա իրավաբանորեն գոյություն ունի ՀՀ միջազգային միավորը, եթե դու այդ միջազգային միավորի տակից հանում ես հիմնարար թուղթը, ապա մնացած ամեն ինչը կորցնում է իր իրավաբանական ուժը»:
«Սիրիայի դեմոկրատական ուժերի» գլխավոր հրամանատար Մազլում Քոբանին (Մազլում Աբդի) հրավիրվել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը:
Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին իր դիրքորոշումն է հայտնել Սիրիայում ահաբեկչական խմբավորումների ակտիվացման վերաբերյալ։
Ինչպես նշված է Intel Corporation-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ, երկու բարձրաստիճան ղեկավարների՝ Դեյվիդ Զինսները և Միշել Ջոնսթոն Հոլթաուսը նշանակվել են ժամանակավոր գործադիր տնօրեններ, մինչ տնօրենների խորհուրդը նոր գործադիր տնօրեն է որոնում:
Եվրոպական խորհրդի նոր նախագահ Անտոնիո Կոշտան Ուկրաինային Եվրամիությանն անդամակցելու գործընթացում արագ առաջընթաց է խոստացել։
Իդլիբ քաղաքի արևմուտքում տեղակայված «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորման շտաբներից մեկը ոչնչացվել է Սիրիայի ռազմաօդային ուժերի՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի աջակցությամբ հարվածների արդյունքում։
Չինաստանը խոր մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիս-արևմուտքում տիրող իրավիճակի կապակցությամբ և հայտարարել, որ կաջակցի երկրին ազգային անվտանգության և կայունության ապահովման ջանքերում։
«Փաշինյանը սրտանց ուզում է, որ Վրաստանում իշխանափոխություն լինի. դա իր իշխանությանը նոր շնչառություն կտա։ Ավելին, իմ տեղեկություններով՝ Վրաստանի բողոքի ակցիաներին մասնակցելու համար Հայաստանից 400-500 մարդ է մասնակցել»,- ասաց Սուրենյանցը։
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքային ժամանակավոր զիջումները կարող են քայլ լինել Ռուսաստանի հետ պատերազմի ավարտին։ Նրա համոզմամբ՝ նման միջոցը չի նշանակում, որ Կիևն ընդմիշտ կհրաժարվի այդ տարածքներից։
Մենք ուշադիր հետևում ենք վերջին մի քանի օրերի ընթացքում հարևան Սիրիայում հանկարծակի բռնկված իրադարձություններին։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ դրա մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
ՆԱՏՕ-ի անդամ երկրները Սիրիայում բռնությունը դադարեցնելու կոչ են արել, երբ անցյալ չորեքշաբթի ապստամբները ներխուժել են կառավարության վերահսկողության տակ գտնվող տարածքներ:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ վերոնշյալ բոլոր օջախներում էլ, ամենայն հավանականությամբ, ինտենսիվ զարգացումներ են տեղի ունենալու, քանի որ սրանով կարծես սկսվում է ձևավորվող աշխարհակարգի վերջնական դիրքավորման փուլը։ Այս զարգացումները, նրա խոսքով, ցույց են տալիս, թե այս կամ այն երկրներն ինչ հավակնություններ ու շահեր ունեն յուրաքանչյուր գոտում։
Իրանի կառավարությունը պատրաստ է երկխոսություն սկսել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ, հայտարարել է Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ նշելով պայմանը։
Եվրոպական հեռարձակողների միությունը դատապարտել է Վրաստանում լրագրողների վրա հարձակումները։ Այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։