Ինչո՞ւ է Ադրբեջանն անհանգստացած հայկական բանակի բարեփոխումներով այն պայմաններում, երբ օկուպացիայի տակ է պահում ՀՀ ինքնիշխան տարածքներ, և այն պայմաններում, երբ մենք ասում ենք՝ եկեք Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանն արտահայտենք գետնի վրա և այդ սահմանի գծից զորքերը հայելային հետ քաշենք, և դա կլինի փոխադարձ վստահության շատ կարևոր քայլ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Նիկոլ Փաշինյանին, պնդելով, որ France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում նա անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Ադրբեջանի հասցեին:
Համայնքի իրավական գործընթացը հաստատում է, որ գույքը հավատարմագրային պահվում է հատուկ ի շահ հայ համայնքի ավելի քան 400 տարի առաջ ստեղծված “waqf” – ի հավատարմագրով:
Երկրորդ խնդիրն, ըստ Զելենսկիի, Ուկրաինայի Խաղաղության բանաձևի շուրջ աշխարհը միավորելն է։
Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա ֆոն Քրամոնի գնահատմամբ՝ Մյունխենի անվտանգության համաժողովը տագնապալի էր, հստակ է՝ առանց կոշտ անվտանգության՝ չկա խաղաղություն և կայունություն։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի անդամակցությունը սառեցնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերից հետո Ռուսաստանը պարզաբանման է սպասում հայկական կողմից։ Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Իրավապաշտպանների կողմից քննադատության ենթարկված պլանների համաձայն՝ Ալբանիա կբերվեն մարդիկ, որոնց միջազգային ջրերում կվերցնեն իտալական առափնյա պահպանության ծառայության նավերը:
Լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում հարվածներ է հասցրել իսրայելական բանակի 12 դիրքի: Իսրայելի պաշտպանության բանակն (ԻՊԲ) իր հերթին հայտնել է Լիբանանի ուղղությամբ պատասխան հարվածներ հասցնելու մասին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով «Հեզբոլլահ»-ի հայտարարությունը, նշում է, որ փետրվարի 22-ին «Հեզբոլլահ»-ի մարտիկներն ինը դիրք են գնդակոծել արևելյան, երեքը՝ արևմտյան […]
Իրանը հարգում է մեր համագործակցությունն այլ գործընկերների հետ, նույնը պետք է անի նաև ՌԴ-ն.Պապիկյան
Երևանն իրավունք ունի թեքվել դեպի վստահելի գործընկերներ. Ֆրանսիայի ՊՆ
Վիոլա Ֆոն Քրամոնն ասել է, որ Հայաստանի դիվանագետները պետք է այդ հարցով որոշակի աշխատանքներ տանեն ԵՄ անդամ որոշ երկրների հետ՝ չհստակեցնելով, թե խոսքը հատկապես որ երկրների մասին է։
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով հարցին, թե Ռուսաստանն ու Իրանն ինչպես կընկալեն Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցությունը, նշել է. «Երբ խոսում ենք պարտավորությունների մասին, պետք է դիտարկենք երկուստեք»։
Փետրվարի 20-ին լեհ ֆերմերները բողոքի ակցիայի են դուրս եկել Լեհաստանի 180 վայրերում:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը հայտնել է, որ Երևանից հայտ չի ստացել անդամակցության կասեցման մասին, իսկ իկոլ Փաշինյանի` ՀԱՊԿ-ում մասնակցությունը սառեցնելու մասին հայտարարությունը կազմակերպությունը կապում է մի շարք միջոցառումներին Հայաստանի չմասնակցելու հետ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՀԱՊԿ քարտուղարությունից։
Հայաստանի հակահայ ղեկավարը Ֆրանսիայում հայտարարել է, որ Հայաստանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։
Թուրքիան, Արևմուտքն ու Փաշինյանը Հայաստանը ցանկանում էր դարձնել «Ուկրմենիա»։
Ուժգին քամիները նպաստել են կրակի տարածմանը, սակայն տարբեր ԶԼՄ-ներ նշում են, որ հրդեհի արագ տարածման պատճառը շենքի երեսպատման համար օգտագործված դյուրավառ նյութերն են։
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների ասուլիսը | ՈՒՂԻՂ
Բայդենը նշել է, որ փետրվարի 23-ին Վաշինգտոնը «պատրաստվում է պատժամիջոցներ հայտարարել Պուտինի նկատմամբ, որը պատասխանատու է նրա մահվան համար»։
Փաշինյանը նկատել է, որ ՀՀ տարածքում նման ապօրինի գործողություններն անթույլատրելի են։ Հետևանքներ կլինեն, եթե Երևանի պահանջները չկատարվեն։
Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) այս պահին «սառեցված» է։ Այս մասին France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի, Ադրբեջանը գործնականում առանց տարընթերցումների չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը՝ չնայած «դիվանագիտական մակարդակում Ադրբեջանը հավաստիացնում է, որ հաձակման ոչ մի մտադրություն չունի»:
2023 թվականին ԱՄԷ-ն ապրանքաշրջանառության ծավալով դարձավ մեր երկրի երկրորդ առևտրային գործընկերը՝ միաժամանակ գլխավորելով Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարած երկրների ցանկը
ՌԴ դեսպանը ՀՀ իշխանությունների մեկնաբանությունը միակողմանի և անազնիվ է համարում:
Ռայիսին նշել է, որ Մշակութային ժառանգության, արհեստների ու զբոսաշրջության նախարարության և Արտաքին գործերի նախարարության հետագա գործողությունները հանգեցրին իրանական ժառանգության վերադարձին:
Վաճառքը տեղի է ունենում Թայվանի և մայրցամաքային Չինաստանի միջև լարվածության ֆոնին։
Դանիան նախատեսում է Ուկրաինային F-16 կործանիչներ փոխանցել 2024 թվականի ամռանը։ Այս մասին հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությանը։
«Հիմա ամեն ինչ Ալիևի ձեռքում է. վերջինս կարող է «Խաղաղության պայմանագիր» կնքել, ստանալ անկլավները, միջանցք ասվածը։ Մտավախություն ունեմ, որ վաղը կամ մյուս օրն Ադրբեջանը միջանցքին շատ մոտ կարգավիճակով ճանապարհ կստանա»,- ասաց Խալաթյանը՝ շեշտելով՝ նման վտանգավոր իրադրության ու զարգացումների առկայության դեպքում Հայաստանի իշխանությունը զբաղված է այլընտրանքներ ման գալով, մինչդեռ որևէ երկիր անգամ թղթի վրա չի պատրաստվում դառնալ այդ այլընտրանքը և տալ այդ անվտանգային երաշխիքը։
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մորը՝ Լյուդմիլա Նավալնային ցույց են տվել որդու մարմինը։ Այս մասին Նավալնայան հայտնել է հրապարակված տեսաուղերձում։
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Միացյալ Թագավորության ԱԳՆ մամուլի ծառայությունը։