Զրույցի ավարտին նախագահ Մակրոնը մի կողմ է առանձնացել Հայաստանի վարչապետի հետ, որից հետո Փաշինյանը Մուրադ Փափազյանին հայտնել է, որ իշխանությունները Հայաստան վերադառնալու իր իրավունքը վերականգնելու որոշումը չեն բողոքարկելու։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձություններին։
Կանադան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին հայտարարություն է տարածել երկրի ԱԳՆ-ն։
Ուկրաինայի զինված ուժերը պատրաստվում են նոր հակահարձակման։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն ստորագրել են մի շարք պայմանագրեր, որից հետո նախարարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, այնուհետև Սուրեն Պապիկյանը և Սեբաստիան Լըկորնյուն պատասխանեցին հայաստանյան և ֆրանսիական ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։
Դիմադրության շարժման ժամանակ,երբ Ֆրանսիայի հրապարակը լիքն էր, Պետդումայի ղեկավարի պատվիրակությունն այցելեց Հայաստան ու Աժ ղեկավարի շքեղ ընդունելությանն արժանացավ պատվո պահակախմբով՝ ՀԱՊԿ ԽՎ արտագնա նիստ Երեւանում կազմակերպելով։
Ձերբակալվածների թվում են Վրաստանի, Հայաստանի, Իրանի, Թուրքիայի, Հորդանանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Իրաքի և Նիդեռլանդների քաղաքացիներ։ Ինչպես նշել է Կուպատաձեն, ձերբակալվել են քաղաքացիներ, որոնք թմրանյութերը տարածել են ավանդական եղանակով՝ ձեռքից ձեռք, ինչպես նաև նրանք, ովքեր արգելված նյութերը պահել են թաքստոցներում կամ թմրանյութեր են անցկացրել սահմանով։
ԱՄՆ-ը բաց է Ռուսաստանի հետ միջուկային ռիսկերի և միջուկային սպառազինությունների վերահսկման հարցերը առարկայական քննարկելու համար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը ՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններն այն մասին, որ ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսության։
Եվրախորհրդարանի (ԵԽ) անվտանգության և պաշտպանության ենթակոմիտեի (SEFE) երկու անդամների անձնական հեռախոսներում թուրքական «Pegasus» լրտեսական ծրագիր է հայտնաբերվել:
Ուկրաինան ու Դանիան ստորագրել են անվտանգության ոլորտում համագործակցության և երկրների միջև երկարաժամկետ աջակցության մասին պայմանագիր։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն ասաց՝ ակնհայտ է, որ իրանցիներն իրենց հարաբերությունները Հայաստանի հետ տեսնում են առաջին հերթին երկկողմ ձևաչափում, և ՀԱՊԿ-Իրան հարաբերությունների համատեքստում Հայաստանը դերակատարություն չունի։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները 500-ից ավելի պատժամիջոցներ է սահմանում ՌԴ-ի դեմ։ Բայդենի հայտարարությունը տարածել է Սպիտակ տունը։
Թուրք զինվորները Լեհաստանում մասնակցելու են «Brilliant 24» զորավարժությանը: Դրան մասնակցելու նպատակով նրանց ինքնաթիռն արդեն իսկ վայրէջք է կատարել Լեհաստանի Սզջզեջին Գոլենիոյու օդանավակայանում:
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունը սառեցնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ շեշտելով, որ «կտրականապես անընդունելի է ՀԱՊԿ-ի կողմից իր մանդատը չկատարելու՝ հայկական իշխանությունների կշտամբանքը»։ «Ելնում ենք նրանից, որ Երևանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ իրավունքներով և պարտավորություններով։ Մոսկվան նաև հույս ունի, որ Երևանում կհասկանան, որ առկա մտահոգությունները պետք է քննարկվեն և վերացվեն հանգիստ […]
«Հայաստանը դեռ հայտարարում է ՀԱՊԿ անդամակցության սառեցման մասին, սակայն փաստորեն այն սառեցված չէ»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե ՀՀ-ն սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին։
Տրակտորային երթը տեղի է ունենում միջազգային գյուղատնտեսական համաժողովի նախօրյակին, որը Փարիզում կսկսվի փետրվարի 24-ին։
«Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժի» կոնվենցիան մեջբերելիս արդյո՞ք Ադրբեջանի ՄԻՊ-ը խիստ նմանություններ չի գտնում կոնվենցիայի դրույթների և այն գործողությունների մեջ, որ Ադրբեջանը իրականացրել է 1988 թ․ Սումգայիթում, 1990 թ․ Բաքվում, 1992 թ․ Մարաղայում և այլուր, արդյո՞ք չի կարողանում եզրակացնել, որ Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա ապօրինի շրջափակմամբ հարուցված հումանիտար աղետը և արձանագրված սովամահությունը ամբողջությամբ համապատասխանում են ցեղասպանություն եզրի ենթադրած իրողություններին։
«Գեոպոլիտիկա» տելեգրամյան ալիքը գրում է, որ իրենց տեղեկություններով՝ Արևմուտքի կողմից Նիկոլ Փաշինյանին պահանջ է ներկայացվել՝ հնարավորինս շուտ գնալ արտահերթ ընտրությունների և կոալիցիա կազմել արևմտամետ քաղաքական ուժի հետ։
Ոստիկանության պայթուցիկ սարքերի վնասազերծման ջոկատը արագ մեկնել է նշված վայրեր: Դրա հետ մեկտեղ, ըստ ոստիկանության տվյալների, դեռ ոչ մի ճանապարհ չի փակվել։
Զավեշտալի է, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով շրջանառության մեջ է դնում իրականությանն անհամապատասխան թեզեր և դրանցով փորձում հակակշիռ ստեղծել բռնի տեղահանված հայերի խնդրում։ Սա պատրվակային քաղաքականություն է հիշեցնում, երբ ասելիքի բացակայությունը ստիպում է հորինել այն՝ քաղաքական խոսույթը վերածելով ծայրեծայր հեքիաթասացության։
Բելառուսը Հայաստանից որևէ ծանուցում չի ստացել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հարցով։ ԲԵԼՏԱ գործակալությանն այս մասին ասել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։
Իսկ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շարունակվում են։ Ըստ տեղի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 29 500-ը, վիրավորվել է 69 616 պաղեստինցի:
Եզրակացությունը մեկն է, ՀԱՊԿ, ՆԱՏՕ, ԵԱՀԿ և նմանատիպ կազմակերպություններն արդեն անցյալի մնացուկներ են և հին գինին նոր տակառների մեջ լցնել չի ստացվում»։
Ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս հայտարարություններում մեծ անակնկալ ռուսական կողմի համար չկա, քանի որ ՀՀ իշխանությունների քայլերի տրամաբանությունը հուշում էր, որ ՀԱՊԿ անդամակցության դադարեցման մասին գործընթաց կնախաձեռնվի։
Ռուս սահմանապահների տեղակայման նպատակը հայ-ադրբեջանական (պայմանական) սահմանին՝ մոնիթորինգի և հնարավոր կոնֆլիկտները խաղաղ ճանապարհով լուծելուն ուղղված միջոցառումների իրականացումն է
Մարդկանց փորձում էին համոզել, որ ընդդիմությունն է իր գործողություններով խանգարում գերիներին հետ բերել։ Հիմա հարցնում ենք հետ բերեցի՞ք։
Ինչի՞ համար է այդ ցուցադրականությունը․ այստեղ է գլխավոր հարցը: Կարծում եմ՝ սա որոշակի իմաստով «արձագանք»-«պատասխան» է Մյունխենում Փաշինյան-Մուր հանդիպմանը: Հիշեցնեմ՝ Մուրը բրիտանական հետախուզության ղեկավարն է:
Ձերբակալված քաղաքացին ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներին հայտնել է, թե ով է իրականում ուղարկել նշված արկղ-առաքանին և այն ինքը ում պետք է փոխանցեր:
«Բնականաբար, այս իշխանությունները մշտապես գնացել են ՀԱՊԿ-ից դուրս գալու ճանապարհով։ Նրանց կողմից ամենաստոր քայլն արվել է այն ժամանակ, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին շինծու մեղադրանքով հետ կանչեցին։ Սա ոչ միայն վաստակ ունեցող զինվորականի հանդեպ էր անարգանք, այլև ՀԱՊԿ-ի։
Պատժամիջոցների ցուցակում ընդգրկված ընկերությունների մի քանիսը գործում են երրորդ երկրներում՝ Հնդկաստանում, Չինաստանում, Շրի Լանկայում, Սերբիայում, Ղազախստանում, Թաիլանդում և Թուրքիայում․ դրանք, ըստ ԵՄ-ի, շրջանցում են Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցները։