Վաշինգտոնում, ԱՄՆ պետքարտուղարությունում, մեկնարկել է ՀՀ-ԱՄՆ Ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման արարողությունը։
Ֆրանսիան չափազանց մեծ պարտք ունի, որը կախված է երկրի գլխին դամոկլյան սրի պես։ Ինչպես փոխանցում է Reuters-ը, այս մասին երեքշաբթի օրը խորհրդարանում ասել է վարչապետ Ֆրանսուա Բայրուն։
Մինչ Ալիևը սպառնում է պատերազմով, Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Հայաստանում կյանքը եռում է, խաղաղությունը կառուցվում է։
Ռուսաստանում ինտերնետի աշխատանքի խոշոր խափանում է տեղի ունեցել: Խնդիրներ են առաջացել բազմաթիվ կայքերի և ծառայությունների, ինչպես նաև օպերատորների, այդ թվում «Բիլայն»–ի, «Մեգաֆոն»–ի աշխատանքներում:
«Ագրեսորի համար ՀՀ իշխանությունը կանաչ լույս է վառում՝ ի պատասխան հնչեցվող պահանջների խոսելով խաղաղության մասին։ Ադրբեջանը մարդասպան պետություն է՝ բառիսուղիղ և փոխաբերական իմաստով, իսկ Հայաստանի Կառավարությունը կանաչ լույս է վառում, որ համապատասխան աշխարհաքաղաքական զարգացումների ժամանակ ագրեսորը նոր տարածքներ պոկի Հայաստանից»։
ԹեևՀայաստանում արևմտամետ շրջանակները (նրանց ավելի ճիշտ է կոչել հակառուսական շրջանակներ) լրջորեն գերագնահատում են այս համաձայնագրի քաղաքական, անվտանգային նշանակությունը, այնուամենայնիվ, հարկ է նշել, որ սրանով հայ-ամերիկյան հարաբերությունները բարձրանում են որոշակիորեն նոր մակարդակի, դիվանագիտությանը հնարավորություն տալիս սեփական շահերն առաջ մղել ավելի լայն գործիքակազմով ու հնարավորություններով։
Համագործակցության ծրագրեր են հաստատվել թուրքական և Կենտրոնական Ասիայի երկրների համալսարանների միջև։ Այսպես՝ Ղրղզստանում գործում է Թուրք-ղրղզական Մանաս համալսարանը, Ղազախստանում՝ Թուրք-ղազախական Ահմեդ Յասավիի համալսարանը։
Դա անհրաժեշտ է հարձակվող կողմին արդյունավետ կերպով հակազդելու, պաշտպանությունը կազմակերպելու և բնակչությանը հնարավոր սպառնալիքից պաշտպանելու համար։
Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը, այսօր հայտարարել է դաշինքի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը՝ ելույթ ունենալով Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում, փոխանցում է Ազատությունը:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետականները պատրաստել են օրինագիծ, որն ընդունվելու դեպքում ԱՄՆ նախագահին իրավունք կտա բանակցություններ վարել Դանիայի հետ Գրենլանդիայի գնման շուրջ։ Այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը:
Հայաստանի արտաքին գերատեսչությունն այսօր տեղեկացրեց՝ Վաշինգտոնում սպասվում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ժամանակով ժամը 20:00-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում կստորագրեն ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը:
Չինացի պաշտոնյաները դիտարկում են տարբերակ, որով TikTok սոցիալական ցանցի ԱՄՆ գործողությունների վերահսկողությունը կփոխանցվի Իլոն Մասկին։
Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունը որպես աղետի նախնական պատճառ նշել է արտաքին միջամտությունը։ Հարուցվել է քրեական գործ։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ 38 մարդ զոհվել է, 29՝ վիրավորվել։
ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հանդիպումից առաջ Բալթիկ ծովում մի շարք միջադեպեր էին տեղի ունեցել, որոնց ընթացքում վնասվել էր ստորջրյա էլեկտրական մալուխ, ինչպես նաև տվյալների փոխանցման մի քանի մալուխներ։
Տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափի նախաձեռնությամբ հանդես են եկել Ալիևն ու Էրդողանը։ Ռուսաստանն ու Իրանը ողջունել են այդ գաղափարը, Վրաստանը հայտարարել է, որ չի նախատեսում մասնակցել այս նախաձեռնությանը։
ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ պահվում են Իսրայելից գերեվարված 251 պատանդից 94-ը, այդ թվում՝ առնվազն 34 զոհված պատանդների մարմինները։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 46 600-ի։
2025թ․ հունվարի 10-ին EXIM բանկը հայտարարել է, որ ստացել է Boeing-ի հայտը 100 միլիոն դոլարը գերազանցող վարկի վերջնական պարտավորության համար: Այս առաջարկի վերաբերյալ հանրային մեկնաբանությունները կարող են ներկայացվել մինչև 2025թ․ փետրվարի 7-ը, ինչից հետո EXIM-ի տնօրենների խորհուրդը կքննարկի հայտը բավարարելու դիմումը:
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստը, որտեղ որոշվելու է Մարկո Ռուբիոյի՝ պետքարտուղարի պաշտոնում հաստատման հարցը, նախատեսված է հունվարի 15-ին։
35 տարի առաջ այս օրերին Բաքվում հայությունը ենթարկվում էր ջարդերի, որոնք կազմակերպված էին Ադրբեջանի իշխանությունների կողմից։
Մոսկվայի և Թեհրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը պարունակում է 47 հոդված և ընդգրկում երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
CNN-ը նշում է, որ ըստ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի՝ զոհերի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։ Լոս Անջելեսի շրջանի ևս ավելի քան 92 000 բնակիչների տարհանման հրահանգ է տրվել։ Այրվել է ավելի քան 155 քառակուսի կմ տարածք։
Ես այնքան էլ չեմ հասկանում, երբ հայտարարում են, թե Սյունիքի մարզում անվտանգությունը կապահովի ԵՄ առաքելությունը․ Լավրով
Գլենդելի քաղաքապետը միաժամանակ բարձր է գնահատել բոլոր քաղաքային տարբեր վարչությունների աշխատակիցների անհավատալի ջանքերը, որոնք արձագանքել են այս արտակարգ իրավիճակին:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հրավիրված է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է մամուլի ասուլիսի ընթացքում։
Նոյեմբերին Մակրոնն այդ նախաձեռնությունը քննարկել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։
ՀՀ անդամակցությունը ԵՄ-ին ՀՀ ինքնիշխան որոշումն է, բայց բոլոր դրական և բացասական կողմերը հաշվի առնելը ևս ՀՀ իշխանությունների պատասխանատվությունն է. Լավրով
Կարևոր է ոչ թե այն, թե ինչ է ստորագրվում, այլ թե ինչ է այն ենթադրում․ ԱՄՆ-ն ՀՀ-ից կպահանջի միանալ պատժամիջոցների երրորդ երկրների դեմ․ Լավրովը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման մասին
Նախարարը նախատեսում է հանդիպել Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ռազմական ոլորտում համագործակցության ընթացիկ հարցեր։
Լավրովը բարձր գնահատեց Միկա Բադալյանի գործունեությունը Հայաստանում