Ապրիլի 7-ին ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտնել էր, որ Զապորոժիեի ատոմակայանի տարածքում անօդաչու թռչող սարք է պայթել։
Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյայի, երկրի արտաքին գործերի պաշտոնյաների տրամադրությունն ավելի վատ է, քան Իրաք ԱՄՆ-ի աղետալի ներխուժման ժամանակ, քանի որ Իսրայելի կողմից միջազգային օգնության յոթ աշխատակիցների սպանության հետևանքները շարունակվում են:
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը պնդում է, որ ՀԱՄԱՍ-ը «դադարել է գործել որպես ռազմական կազմակերպություն Գազայի հատվածի ողջ տարածքում», գրում է Times of Israel-ը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն է։
Ուկրաինան պարտություն կկրի Ռուսաստանի Դաշնության հետ շարունակվող զինված հակամարտությունում, եթե ամերիկյան Կոնգրեսը չհաստատի Կիևին օգնության փաթեթ հատկացնելու որոշումը։
Գազայի հատվածում աղետալի սովի բախվող մարդկանց թիվը երեք ամսից Էլ պակաս ժամանակահատվածում կրկնապատկվել է` հասնելով 1,1 միլիոնի: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի զեկույցում:
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբույքնան իր էջում գրում է․ «2021 թվականի հուլիսի 9-ին Եվրոպական Միությունը հայտարարել էր, որ պատրաստ է առաջիկա հինգ տարվա ընթացքում Հայաստանին տրամադրել €2.6 միլիարդ եվրոյի ($3.1 միլիարդ դոլարի) ծավալի օգնություն:
Իսրայելը չի հանդիսանում այն կողմը, որը խոչընդոտում է Գազայի հատվածում կրակի դադարեցման գործարքի կնքմանը։
Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը մեկնել է Հռոմ, որտեղ մտադիր է իր իտալացի գործընկերոջ և երկրի պաշտպանության, ներքին գործերի նախարարության ղեկավարների հետ քննարկել նաև Գազայի հատվածում պահվող պատանդներին ազատելու հարցը:
Աշխարհում Իսրայելի դեսպանատներն այլևս անվտանգ չեն Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքին իսրայելական հարվածից հետո։ Այսպիսի հայտարարություն է արել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գլխավոր ռազմական խորհրդական, գեներալ Յահյա Սաֆավին։
Իսրայելի պաշտպանության բանակը գիշերվա ընթացքում դուրս է բերել իր բոլոր ցամաքային զորքերը Գազայի հատվածի հարավից՝ Խան Յունիս շրջանում չորս ամիս տևած մարտերից հետո, հայտնում է Times of Israel-ը։
Սլովակիայի խորհրդարանի ղեկավար Պետեր Պելեգրինին հաղթել է երկրի նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 53,12 տոկոսը:
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը տելեգրամյանի իր ալիքում գրում է․ «1992 թ. ապրիլի 6-ին հաստատվեցին հայ-չինական դիվանագիտական հարաբերությունները:
Իսրայելի Պաշտպանության բանակը հայտնել է, որ Գազայի հատվածում հակամարտության սրվելուց մինչև ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածը շուրջ 600 իսրայելցի զինվոր է զոհվել:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով կմեկնի Չինաստան, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժինը վերսկսել է իր գործունեությունը իսրայելական հարձակման պատճառով քառօրյա ընդմիջումից հետո, հայտնում է Mehr-ը։
Էկվադորում գտնվող մեքսիկական դիվանագիտական անձնակազմն անմիջապես կլքի այդ երկիրը:
Բաքվի դատարանը ևս չորս ամսով երկարաձգել է լրտեսության մեջ մեղադրվող Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանի կալանքը․ միջնորդությունը ներկայացրել է Ադրբեջանի անվտանգության պետական ծառայությունը։
Ես ուզում եմ մի անգամ էլ ասել՝ մենք փորձում ենք խաղաղություն կառուցել։
Մեկ անգամ ևս ասում եմ, որ ապրիլի 5-ին քննարկվել ու ընդունվել է այն հայտարարությունը, որը Հայաստանը պատրաստվում էր ունենալ
Չինաստանը հայտարարության մեջ չի հիշատակվել, սակայն չորս երկրներն հայտարարել են, որ 2016 թվականի միջազգային արբիտրաժային որոշումը, որով անվավեր են ճանաչվել Չինաստանի՝ պատմական հիմքերով լայնածավալ նկրտումները, վերջնական են և իրավաբանորեն պարտադիր:
Հարցին, թե քննարկվել են արդյոք ռազմական, անվտանգային հարցեր, Միրզոյանն ասաց, որ ռազմական բաղադրիչով քննարկումներ չեն եղել, սակայն ՀՀ դիմակայության ավելացումը, նաեւ անվտանգային դիմակայություն է դառնում:
Միրզոյանն ընդգծեց, որ Հայաստանը սերտացնում է հարաբերությունները թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ԵՄ-ի հետ։
Գետմանցևի խոսքով՝ Ուկրաինան կարողացավ վերսկսել առևտրային բեռնափոխադրումները, երբ Ռուսաստանի Դաշնությունը դուրս եկավ հացահատիկի գործարքից, որը պահանջում էր հացահատիկի այլընտրանքային ճանապարհի բացում Ուկրաինայի զինված ուժերի մասնակցությամբ։
Թեև տևական ժամանակ է, հայաստանյան հակառուս թևն ու ՔՊ-ական սորոսական շրջանակներն աջ ու ձախ հայտարարում էին՝ ապրիլի 5-ից հետո Հայաստանը դառնալու է Եվրոպա, Եվրոպան իր դռները լայն բացելու է Հայաստանի առաջ և հատկացնելու այնքան գումար, որ Փաշինյանը կարողանա կտրուկ շրջադարձ կատարել դեպի Արևմուտք, բայց արի ու տես, որ Բրյուսելը Հայաստանի համար 4 տարվա կտրվածքով դուռը բացեց ընդամենը 270 մլն եվրոյին համարժեք չափով, իսկ ԱՄՆ-ը՝ 65 մլն դոլարի։
Ըստ Ջոնսոնի՝ առավել տագնապալի է, որ իսրայելական զենքի արգելքը կաբինետի բուռն քննարկումների առարկա է, և որ Իսրայելի օգտին միայն մի քանի նախարար է դրականորեն արտահայտվում:
«Բարդ Talk» հաղորդաշարի հերթական թողարկման շրջանակներում քաղաքական վերլուծաբաններ Արմեն Բաղդասարյանն ու Գառնիկ Գևորգյանը քննարկում են ապրիլի 5–ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը, դրան նախորդած արձագանքները, նաև այդ հանդիպման առնչությամբ հայ-ռուսական հարաբերություններում խորացող ճգնաժամը և անվտանգային աճող սպառնալիքների պայմաններում Հայաստանի իշխանությունների ոչ համարժեք գործողությունները։
Այսօր լրանում է Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-րդ տարեդարձը
«Եթե մենք իրենց խոստացածն ու կատարածը համադրենք, կտեսնենք, որ խաբել են ժողովրդին, մի բան ասել են, արել են լիովին հակառակը։ Նման կառավարությունը չի կարող լեգիտիմ լինել։ Այդ ոչ լեգիտիմ կառավարությունն առաջնորդվում է ոչ թե իր՝ 2021 թվականին ԱԺ-ի կողմից հաստատված ծրագրով, այլ գործում է օտար ուժերի թելադրանքով»։