Բաժիններ՝

Տարածքային հարցերի շուրջ բանակցությունները փակուղի են մտել. Զելենսկի

Տարածքային հարցերի շուրջ բանակցությունները փակուղի են մտել, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ:

«ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ուկրաինան տարբեր տեսակետներ ունեն, և մենք միասնական դիրքորոշում չունենք Դոնբասի հարցում», – ասել է Զելենսկին։

Նա նշել է, որ ԱՄՆ-ի խաղաղության նախաձեռնության բանակցողները մինչ այժմ չեն կաչողանում համաձայնության գալ տարածքային հարցի շուրջ։

«ԱՄՆ ծրագրի որոշ տարրեր պահանջում են լրացուցիչ քննարկում մի շարք զգայուն հարցերի շուրջ, այդ թվում՝ պատերազմից տուժած երկրի անվտանգության երաշխիքների և արևելյան շրջանների նկատմամբ վերահսկողության վերաբերյալ։ Կիևը պնդում է արևմտյան դաշնակիցների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ առանձին համաձայնագիր կնքելու վրա», – շեշտել է Ուկրաինայի նախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս