Իտալիայի վարչապետը չի մասնակցի Զելենսկիի և եվրոպացի առաջնորդների հանդիպմանը
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին չի մասնակցի այսօր Լոնդոնում կայանալիք հանդիպմանը, որի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցելու է եվրոպացի գործընկերների հետ, հայտնում է Bild-ը։ Այնուամենայնիվ, հանդիպումից առաջ Մելոնին հեռախոսազրույց է ունեցել Զելենսկիի հետ և հավաստիացրել նրան Ռուսաստանի դեմ պատերազմում հետագա աջակցության մասին։
Իտալիան շուտով Ուկրաինային լրացուցիչ սարքավորումներ կմատակարարի՝ էներգետիկ ենթակառուցվածքներին և բնակչությանը աջակցելու համար։
