Բաժիններ՝

Թաիլանդի և Կամբոջայի միջև նոր բախումներ են տեղի ունեցել

Թաիլանդի արևելքում գտնվող Ուբոն Ռաչաթհանի նահանգի երկու շրջաններում Կամբոջայի հետ նոր բախումների ժամանակ զոհվել է առնվազն մեկ թաիլանդցի զինվոր, չորսը վիրավորվել են։ Այս մասին դեկտեմբերի 8-ին հայտարարել է Թաիլանդի զինվորական ծառայությունը։Հայտարարության մեջ նշվել է, որ Թաիլանդն օդային հարվածներ է հասցրել Կամբոջայի հետ վիճելի սահմանի երկայնքով։

«Թաիլանդական կողմը սկսել է օգտագործել ինքնաթիռներ մի քանի տարածքներում ռազմական թիրախներին հարվածելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Թաիլանդի բանակը հայտարարել է, որ Կամբոջայի զինված ուժերը BM-21 հրթիռներ են արձակել Թաիլանդի քաղաքացիական տարածքների ուղղությամբ՝ հավելելով, որ զոհերի մասին հաղորդագրություններ չկան։

Կամբոջայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մի քանի օր տևած սադրիչ գործողություններից հետո Թաիլանդի զինված ուժերն առավոտյան հարձակումներ են սկսել իրենց ուժերի վրա երկու վայրերում և հավելել, որ կամբոջական զորքերը չեն հակադարձել։ 

Հուլիսին սահմանային վեճը վերածվել էր հնգօրյա հակամարտության, որի հետևանքով զոհվել էր առնվազն 48, իսկ մոտ 300000 մարդ ժամանակավորապես տեղահանվել էր։Երկու երկրները հոկտեմբերին Թրամփի միջնորդությամբ  Կուալա Լումպուրում ընդլայնված խաղաղության համաձայնագիր էին ստորագրել։

Նախորդ ամիս ականի պայթյունից հետո, որի հետևանքով թաիլանդցի զինվոր էր զոհվել, Թաիլանդը հայտարարեց, որ դադարեցնում է Կամբոջայի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս