Ադրբեջանը վերջին օրերին պարբերաբար կրակում է հայկական զինված ուժերի դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ՝ միևնույն ժամանակ ապատեղեկատվություն տարածելով հայկական զինված ուժերի կողմից իբր ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին։
ԻՊԲ-ն նշում է, որ ապրիլի 9-ին իսրայելցի զինվորականները նոր հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի դիտակետերին և ենթակառուցվածքի այլ օբյեկտների։
Թուրքիայի հետ հարաբերություններում սպասողական վիճակում ենք. Փաշինյան
«Մենք իսկապես ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չենք արել։ Չկա մի տեղ, որտեղ մեր գործընկերները մեզ կարող են մեղադրել մեր պարտավորությունները չկատարելու մեջ։ Հակառակ դեպքերը, ցավոք, բազմաթիվ են»,- հայտարարեց Փաշինյանը։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կարծում է, որ պետք է օգտվել նաև 3+3 խորհրդատվական մեխանիզմի հնարավորություններից։
Հակակոռուպցիոն դատարանի՝ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացնելու կամ այն վերացնելու դատական նիստին ընդառաջ մեր միջազգային գործընկեր Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (IDC CDI) տարածել է հայտարարություն՝ նշելով, որ Հայաստանում շարունակվում են պետականորեն կազմակերպված լայնածավալ քաղաքական հետապնդումները ականավոր ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ:
Անցյալ ամիսը եղել է ըստ Ցելսիուսի սանդղակի 1,68 աստիճանով ավելի տաք, քան 1850-1900 թվականներին՝ մինչարդյունաբերական ժամանակաշրջանում մարտին գրանցված միջին ջերմաստիճանը։
Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի վերաներկայացման կապակցությամբ Վրաստանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) ներկայացուցչությունը խոր մտահոգություն է հայտնել։ ՄԱԿ-ի ներկայացուցչության կարծիքով` օրինագծի ընդունումը կվտանգի քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների գործունեությունը։
«Ներկայումս տպավորություն է, թե սկսվող արևմտյան ազդեցության փուլում, հատկապես՝ այն դեպքում, երբ ՀՀ-ն փորձում է շրջադարձ անել, Արևմուտքը պետք է լուրջ երաշխիքներ տրամադրեր ՀՀ-ին կամ միանար բանակցային սեղանին, սակայն որևէ նման բան տեղի չի ունենում իրականում։ Թեև հայտարարությունները կան, թվացյալ աջակցությունը կա»,- ասաց Խրամչիխինը։
Իտալիայի հյուսիսում գտնվող Էմիլիա-Ռոմանիա շրջանում ջրամբարի ամբարտակում պայթյունի հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս երեքը վիրավորվել են։ Ինչպես տեղեկացնում է «Ranews24» լրատվական հեռուստաալիքը, այդ մասին ասված է Բոլոնիայի պրեֆեկտուրայի հայտարարության մեջ:
Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան չորեքշաբթի օրը երկու երկրների միջև պաշտպանության, անվտանգության և ռազմական համակարգման վերաբերյալ կանեն հայտարարություններ։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Արևելյան Ասիայի և Օվկիանիայի գծով ավագ տնօրեն Միրա Ռապ-Հուպերը։
Թուրքիայի կառավարությունը մասնակիորեն տեղի է տվել Պաղեստինի Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական հարձակումների ֆոնին այդ երկրի հետ առևտրի կասեցմանն ուղղված ժողովրդի պահանջին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։
Վրաստանի խոշորագույն բանկերից մեկը՝ TBC Bank Group-ը, ցանկանում է ձեռք բերել ուկրաինական Fondy վճարային ծառայությունը, հայտնում է Forbes Ukraine պարբերականը։
Ռուսաստանը խնդրել է ապրիլի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել՝ Կիևին արևմտյան զենք մատակարարելու թեմայով։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Սա նշանակում է, որ Հայաստանին փող են տվել ընդամենը շիզոֆրենիայի աստիճանի հասնող հակառուսականությունը նոր թափով շարունակելու համար»,- ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ հակառուսականությունը Փաշինյանին պետք է Հայաստանը ռուսական ազդեցության գոտուց հանելու և ուղիղ Թուրքիայի ենթակայությանը հանձնելու համար։
Ըստ թուրք վերլուծաբան Էնգին Օզերի՝ Թուրքիան և Ռուսաստանը կարող են լուծել բանկային փոխանցումների հետ կապված խնդիրները՝ ստեղծելով ֆինանսական հաստատություններ Հյուսիսային Կիպրոսում և Աբխազիայում:
Ռուսաստանը և Չինաստանը պայմանավորվել են քննարկել Եվրոպայում և Ասիայում անվտանգության ոլորտում համագործակցության խորացման ուղիները, որպեսզի դիմակայեն տարածաշրջանին իր կամքը պարտադրելու Միացյալ Նահանգների փորձերին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:
Շվեյցարիան Ուկրաինային նվիրված գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ուղարկել Ռուսաստանին, և Մոսկվան ամեն դեպքում չի մասնակցի: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» -ին հայտնել է Բեռնում Ռուսաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Վլադիմիր Խոխլովը:
ԱՄՆ Պետդեպարտամենտը կրկին իր մտահոգությունն է հայտնել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ «գործակալների մասին օրենքի» վերսկսման կապակցությամբ։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս պատրաստ չէ բոլոր հանգամանքներում պաշտպանել ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին:
270 մլն եվրո՝ ԵՄ-ից, 65 մլն դոլար՝ ԱՄՆ-ից Երևանին՝ 4 տարում. Բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո հանրային տարբեր շրջանակներ հիմնականում հենց այս թվերով էին չափում այդ հանդիպման ՕԳԳ-ն: Իսկ իրականում ի՞նչ տվեց այս հանդիպումը Հայաստանին ու ինչո՞ւ էր հանդիպման մյուս կողմերին պետք հենց այս փուլում հանդիպել Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանի հետ՝ 168.am-ն այս ու այլ հարցերի պատասխանները լսել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր, վերլուծաբան Վահե Հովհաննիսյանից:
Իռլանդիայի խորհրդարանը Սայմոն Հարիսին նշանակել է երկրի հաջորդ վարչապետ։ 37 տարեկան Հարիսն Իռլանդիայի պատմության ընթացքում ամենաերիտասարդ ղեկավարն է։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իր երկիրը պատասխան սահմանափակումներ կմտցնի Թուրքիայից ներմուծվող ապրանքների նկատմամբ: Այս մասին հաղորդում է Haaretz հրատարակությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատված իրենց ուղարկած հումանիտար օգնությանը, ինչպես նաև Պաղեստինի հարցում Անկարայի որդեգրած դիրքորոշմանը:
Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնը կոչ է անում աշխարհին շարունակել հետևել Հարավային Կովկասում զարգացող իրադարձություններին և աջակցելով Հայաստանին՝ վստահ լինել, որ ոչ ոք չի հանդուրժի ու թույլ չի տա Ադրբեջանին սրել իրավիճակը տարածաշրջանում։ Այս մասին շվեդ պատգամավորը գրառում է կատարել ֆեյբուքյան իր էջում։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ փոխանցելով Բելառուսի ԱԳՆ-ից ստացված տեղեկությունը։
Քեմերոնը նախկինում քննադատել է Դոնալդ Թրամփին իր վարած քաղաքականության համար։
Մտահոգությամբ հետեում ենք Հին Երուսաղեմի հայկական թաղամասում Իսրայելի ոստիկանության կողմից Երուսաղեմի հայ համայնքի և պատրիարքության իրավունքների ոտնահարման քայլերին։
Քննարկվել են Հայաստան-Գերմանիա համագործակցությանը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: