Նիդեռլանդների կառավարությունը լրացուցիչ 700 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային
Նիդեռլանդների կառավարությունը մտադիր է հաջորդ տարվա առաջին եռամսյակում Ուկրաինային լրացուցիչ 700 միլիոն եվրո տրամադրել պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների բյուջեներից։
Այս մասին է Dutchnews-ը։Նախարարների կաբինետի տվյալներով՝ 500 միլիոն եվրո կհատկացվի Պաշտպանության նախարարության բյուջեից, իսկ ևս 200 միլիոն՝ Արտաքին գործերի նախարարությունից։
Վարչապետ Դիկ Շուֆը պնդել է, որ որոշումը պետք է թողնել հաջորդ կառավարությանը, սակայն խորհրդարանում մեծամասնություն կազմող կուսակցությունները հայտարարել են, որ պատրաստ են դեկտեմբերի 9-ին աջակցել առաջարկին։
Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Էլկո Հայնենը և պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուբեն Բրեկելմանսը խորհրդարանին ուղղված նամակում նշել են․ «Կաբինետը շարունակում է հանձնառու լինել Ուկրաինային ինչպես ռազմական, այնպես էլ ոչ ռազմական աջակցություն ցուցաբերելուն»։
Նիդեռլանդների կառավարությունը պարտավորվել է Ուկրաինային տարեկան տրամադրել 3.5 միլիարդ եվրո, սակայն 2026 թվականի բյուջեից 2 միլիոն եվրո արդեն նվիրաբերվել է այս տարի:
