Բաժիններ՝

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Վերշինինը նշանակվել է Թուրքիայում դեսպան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սերգեյ Վերշինինին նշանակել է Թուրքիայում դեսպան՝ ազատելով նրան արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնից։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

ՌԴ նախագահի՝ պաշտոնական իրավական տեղեկատվության հարթակում հրապարակված հրամանագրի համաձայն՝ Վերշինինն ազատվել է արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնից՝ այլ պաշտոնի անցնելու կապակցությամբ։

Մեկ այլ հրամանագրով Վերշինինը նշանակվել է Թուրքիայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։

Վերշինինը ՌԴ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի մարտից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728