Ֆրանսիայի նախագահը երկօրյա այցով կժամանի Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան։

Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆը։

«Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան։ Նա կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ և կմասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովին»,- գրել է նա։

2026 թվականի մայիսի 4-ին Երևանում կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ հանդիպումը։

Տեսանյութեր

Լրահոս